ՌԴ զորքը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զիբինո բնակավայրը. ՊՆ

ՌԴ բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի Զիբինո բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։

Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսե՞լ եք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում. փաստաբան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավասու պաշտոնյաներ, դուք տեսել ե՞ք Երևան քաղաքի վիճակը, թե՞ ծառայողական ավտոմեքենայի պատուհանից չի երևում։ Դժվար է՞ Իսակովի պողոտայի աշխատանքներն արագացնել, գիշերը աշխատել, մարզերից մի քանի կարգախումբ պարեկ ավելացնել, որպեսզի գոնե այս օրերին շրջանցող բոլոր խաչմերուկները կարգավորեն՝ Բաբաջանյան, Շերամ, Շիրակի, Արտաշիսյան, Նժդեհի փողոցներ, Արշակունյաց պողոտա և այլն։ Քաղաքում … Read more

Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Լիբանանում հրադադարի հաստատումը և երախտագիտություն է հայտնել Պակիստանին հրադադարի հասնելու գործում ցուցաբերած օգնության համար, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Նա նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել Լիբանանի զոհված բնակիչների ընտանիքներին … Read more

ԱԺ ղեկավարությունը թողեց փախավ, լայաղ չարեցին աշխատեին մոբռեսուրսի հետ, հիմա փախնողը ովքե՞ր են, որ ասում եք՝ գեներալները փախան․ Օհանյանը՝ Փաշինյանին

«ԱԺ ղեկավարությունը թողեց փախավ, լայաղ չարեցին աշխատեին մոբռեսուրսի հետ, հիմա փախնողը ովքե՞ր են, որ ասում եք՝ գեներալները փախան»,- ԱԺ ամբիոնից, դիմելով Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել. Գոհար Ղումաշյան

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ Երազում եմ, որ ոչ մի մայր ստիպված չլինի իր երեխային երկրից հանել, բանակում չծառայելու համար: Երազում եմ, որ ոչ մի կին իր ամուսնուն չճանապարհի արտագնա աշխատանքի ու տարիներով սպասի: Երազում … Read more

Պատերազմ բերածն էլ եք դո՛ւք, կորուստներ բերածն էլ եք դո՛ւք, և էլի կբերեք, եթե մնաք իշխանության․ Արծվիկ Մինասյան

«Պատերազմ բերածն էլ եք դո՛ւք, աղետներ ու կորուստներ բերածն էլ եք դո՛ւք, և էլի կբերեք, եթե մնաք իշխանության»,-ԱԺ-ում կառավարության ծրագրի 2025թ. կատարողականի քննարկման ժամանակ դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։   

2018-ին, 2021-ին մոլորեցրեցիք, բայց 2026-ին է՛լ չի ստացվի․ Խաչատրյանը՝ Փաշինյանին

«Սիրելի քաղաքացինե՛ր, մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական «գեբելսյան» քարոզչությունը․ մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին և հենց այն պատճառով, որ  ինքը ունակ չէ խաղաղություն հաստատել»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի 2025թ. կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այս «խախուտ հրադադարը» ներկայացնում է խաղաղություն և բացատրում է, թե … Read more

Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում․ Աբրահամյան

«Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։  Նա հարցով դիմում է իշխանոթյանն ու ինքն իր հարցին պատասխանում. «Ի՞նչ եք արել այս ողջ ընթացքում. հայրենիք եք հանձնել, ձեր արկածախնդրությամբ հազարավոր զոհերի հանգեցրել, Հայաստանը նետել երրորդ աշխարհի երկրների շարքում։ Սրա-նրա ձեռքի գործիք եք … Read more

Բերման ենթարկվածներից 6-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստում որոշում է կայացվել 6-ի նկատմամբ խափանման միջոց ընտրել տնային կալանքը, մեկի նկատմամբ միջնորդությունը մերժվել է, ու նա ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 16–ի վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների … Read more