ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մշակումը. Կալլաս

Եվրամիությունը սկսել է մշակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը, հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը: Կայա Կալլասի այս հայտարարությունից մեկ օր առաջ ԵՄ-ն ընդունել էր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի պատճառով։ «Սա նաև հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Ուկրաինան մեզ համար ավելի կարևոր է, և մենք կշարունակենք աջակցել նրանց»,- ընդգծել է … Read more

Քաղաքակիրթը ջնջում է ֆաշիզմի ու ռասիզմի խորհրդանիշը, ՔՊ-ի լոգոն նույնպես սերնդեսերունդ այրման ենթակա պատկեր է․ Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է․ «Թուրքիայի դրոշի այրումը 100 հազար ալևիների 100 հազար եզդիների 300 հազար ասորիների 800 հազար հույների 2 միլիոն հայերի սպանության, սեփականությունը խլելու, կյանքերը խեղելու բնավորության հանդեպ վերաբերմունք է Դա քաղաքակրթական ակտ է, իսկ այդ հանցագործների ժառանգի, 150 հազար մարդուց տուն խլած, կանանց մասնատման պաշտպան և հայկական եկեղեցիները ավերող շանգյալի ասածը … Read more

Ապրիլի 24-ին ծնվելը պատասխանատվություն է՝ ապրել այնպես, որ իմ ժողովրդի պատմությունը կանգնած լինի իմ ետևում․ Տաթևիկ Կարապետյան

Կան ամսաթվեր, որոնք դուք եք ընտրում, և կան ամսաթվեր, որոնք ձեզ են ընտրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարերար Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը։ «Ես ծնվել եմ ապրիլի 24-ին։ Այն օրը, երբ իմ ժողովուրդը չի տոնում, նա հիշում է։ Մանկուց ի վեր այս օրը ինձ համար միշտ ավելի շատ բան է նշանակել։ Այն … Read more

Կարևոր է հիշել՝ ավելի քան հարյուր տարի առաջ հայերը ոչնչացվել են երիտթուրքերի կողմից՝ ՌԴ-ին համակրելու կասկածանքով․ Զատուլին

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայաստանը, Ռուսաստանը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին: Անքաղաքակիրթ աշխարհը չի ուզում իմանալ դրա մասին: Միայն այս մոտեցմամբ կարող ենք հիշատակել այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է 2023 թվականին Ադրբեջանի կողմից գրավված Լեռնային Ղարաբաղից ամբողջ հայ բնակչության զանգվածային արտագաղթը: Հետաքրքիր է, որ այն … Read more

Գալու է բեկման պահը, գալու է հատուցման ժամը և կորուստները վերականգնելու ժամանակը․ Տեր Ներսես

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն քանի օր է, ինչ օրվա գլխավոր թեմաներից մեկը Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման բոթն է: Շատերն են արտահայտում իրենց ցավը, զայրույթը, դատապարտում այս ոճիրը, մինչդեռ ես չեմ կարողանում որևէ կերպ արտահայտվել, չնայած որ այնքան շատ բան … Read more

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի։ Անպաշտպան մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, որոնց սպանեցին, վիրավորեցին, վտարեցին իրենց հայրենի քաղաքներից ու բնակավայրերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց … Read more

Արցախի թեմի նախկին առաջնորդը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին, միջազգային խոշոր կազմակերպությունների ղեկավարներին

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ Գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պաշտոնական դիմում է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի անդամներին, Հռոմի Պապին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների ու միջազգային ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական քրիստոնեական հոգևոր և մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման վրա։ Դիմումում … Read more

Հալեպում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 111-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈԳԵԿՈՉԱԿԱՆ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ․ Լուսին Ապաճեան-ՉիլԱբօշեան Հովանաւորութեամբ հայ երեք համայնքապետներուն եւ կազմակերպութեամբ Սուրիոյ Հայ Աւետարանական Համայնքին, Հինգշաբթի, 23 Ապրիլ 2026-ին, կէսօրէ ետք ժամը 7:00-ին, Հայ Աւետարանական Բեթէլ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 111-րդ տարելիցին նուիրուած միջհամայնքային ոգեկոչական հանդիսութիւն։ Եկեղեցւոյ մուտքին Սուրիոյ Հայ Աւետարանական Քրիստոնէական Ջանից Ընկերակցութեան երիտասարդները դիմաւորեցին ներկաները։ Հանդիսութեան … Read more

Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել

Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում՝ ընդգծելով, որ անցյալի ողբերգությունը պետք է դառնա ոչ թե մշտական բաժանարար պատ, այլ՝ ծանր, բայց ուսանելի փորձառություն, որից կարելի է քաղել դասեր՝ ապագան ավելի արդար և խաղաղ կերտելու … Read more