Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան

ՀԱԿ փոխնխագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրել է․ «Նիկոլենք Հայոց Ցեղասպանության հարցը փորձում են ներկայացնել որպես «հայրենասիրության կայսերական մոդելի» ներշնչման արդյունք: Իրականում 1920-1930 թվականների այդ «կասրության» առաջնորդ բոլշեվիկները փորձում էին ջնջել հայերի մեջ ցեղասպանության մասին որևէ հիշողություն: Հիմա այդ նույն բոլշեվիկյան քաղաքականությունը փորձում է որդեգրել նիկոլական իշխանությունը: Հայոց Ցեղասպանության պահանջը չպիտի լինի Թուրքիայի հետ հարաբերությունների … Read more

Վենսը դեռ չի մեկնի Պակիստան. նրա փոխարեն կգնան Քուշներն ու Ուիթքոֆը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը դեռ չի մեկնի Պակիստան, նրա փոխարեն կմեկնեն Սպիտակ տան բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը։ Հաղորդվում է, որ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմասնակցեն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններին Իսլամաբադում։ CNN-ի տվյալներով՝ Թրամփը նրանց ուղարկում է Պակիստան՝ այս շփումների համար։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռևս չի ծրագրում … Read more

Ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում

Այսօր՝ ապրիլի 24-ին, ծառերի համատարած սպանդ է իրականացվել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում, որը համարվում է գլխավոր փողոցներից մեկը, անհայտ անձը կամ անձինք մոտ 10 առողջ, հսկայական ծառեր խորքից կտրել են։ Ինչպես նշում էին քաղաքացիները, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, առողջ ծառերի մասին հայտնում էին, որ ոչ Արմավիրի մարզպետարանը՝ Վահրամ Խաչատրյանը, … Read more

Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին՝ չօգտագործելով «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Դոնադ Թրամփը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ուղերձ է հղել, որտեղ չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Նա հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը անվանել է «Մեծ եղեռն» (Meds Yeghern)՝ համերաշխություն հայտնելով ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում բնակվող հայերին։ «Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ ապահովելով նշանակալի հնարավորություններ հայ ժողովրդի համար և նպաստելով Հարավային Կովկասում կայուն ու … Read more

Մենք հիշում ենք. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ սոցցանցի իր էջում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի և խորհրդանշական անմոռուկի լուսանկարն է հրապարակել՝ երկլեզու գրառմամբ. «1915. Մենք հիշում ենք. Wе remember»:

Կատարվածից դասեր է պետք քաղել. թույլ չտալ Հայրենիքը տանել աշխարհաքաղաքական ստրկության, իսկ ժողովրդին՝ կամազրկման. ԱԱԾ պահեստազորի սպաներ

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 11-րդ տարելիցի կապակցությամբ. «Այսօր Հայաստանում և Սփյուռքում ոգեկոչվում է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը։ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի դիպուկ բանաձևմամբ ապրիլի 24-ը խորհրդանշում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, մեկ և կես միլիոն մարտիրոսացյալ հայորդիների, ազգի հայրենակորույս, տարագիր զավակների հիշողությունը։ Մոռացության մատնելու … Read more

Ապրիլի 24-ին հիշելը նշանակում է երբեք թույլ չտալ՝ ժխտումը կամ կեղծիքը ծաղկեն. Ֆրանսիացի նախարարները՝ ցեղասպանության մասին

1915 թվականի ապրիլի 24-ը մի ամբողջ ժողովրդի ոչնչացմանն ուղղված ողբերգության սկիզբն էր, որը խլեց մեկ միլիոնից ավելի կյանք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։ «Օրոր Բերժեի հետ Հայաստան կատարած իմ այցի  ընթացքում մենք մասնակցեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված … Read more

Ճանաչի՛ր և հատուցի՛ր․ Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն»

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ-İHD) Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ «İHD»-ի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը ժխտվում է, իսկ մեղավորները մնում՝ անպատիժ, այդ հանցանքը շարունակվում է իրագործվել հենց … Read more

Մենք կմնանք միակ հասարակությունը, որի «առաջնորդը» կասկածի տակ դրեց սեփական ժողովրդի ցեղասպանությունը․ Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Հայոց ցեղասպանության տարելիցն է. Նորից ջահերով ու թմբուկներով երթ է հավաքվում։ Այրում են Թուրքիայի դրոշը։ Անհասկանալի է, թե ինչու է դա արվում, բայց դե այդպես է ընդունված։ Հնչում են նույն ճառերը։ Այսօր այն անհատները, որոնք առաջարկում էին վերահաշվել Հայոց ցեղասպանության զոհերին, որոնք ասում էին, թե այս հարցն այլևս … Read more

Հայոց ցեղասպանության տարելիցին կոչ եմ անում մեր առաջնորդներին այս հանցագործությունը կոչել իր պատշաճ և հստակ անունով․ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ համերաշխություն հայտնելով աշխարհասփյուռ հայ համայնքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը նշել է X-ի իր միկրոբլոգում։ «1915 թվականի այս օրը Օսմանյան կայսրությունում սկսվեց մեկ միլիոնից ավելի հայերի ցեղասպանությունը՝ հայ մտավորականների և համայնքի առաջնորդների սպանությամբ։ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրը ես կրկին համերաշխություն եմ հայտնում աշխարհի … Read more