Այսօրվա ՀՀ ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, 24.04.2026թ. «Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ, Բազմաթիվ ողբերգությունների միջով անցած, բայց նորից ոտքի կանգնած ուժեղ հայ ժողովուրդ։ Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ վիշտ և մեկ ցավ՝ Հայոց ցեղասպանությունը։ Մենք սերունդներն ենք այն հայերի, որոնք զոհ են դարձել մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության։ … Read more

Այսօր թշնամի երկրի տարածքով տարանցիկ եղանակով դեպի ՀՀ կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Այսօր՝ ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայերը ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն սուրբ նահատակների հիշատակը։ 111 տարի առաջ այս օրը՝ 1915թ․ ապրիլի 24-ին, Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների՝ գրողների ու բանաստեղծների, երաժիշտների ու բժիշկների, ճարտարապետների ու պատգամավորների ձերբակալություններով, հետագայում նաեւ սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ 1908թ․-ին սուլթան Աբդուլ Համիդին գահընկեց արած, բայց նրա … Read more

Արամ Առաջինը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը դատապարտել է Իսրայելի հարձակումները եւ կոչով դիմել Թուրքիան՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ «Մերժում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ թե դիվանագիտական, թե տնտեսական որեւէ հարաբերություն, որը կլինի ի հեճուկս մեր ազգային գերագույն իրավունքների։ Հայոց Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից, Արցախի ժողովրդի վերադարձը եւ ինքնավարության վերահաստատումը միջազգային երաշխիքով, կրոնական եւ պատմական կոթողների պաշտպանությունն … Read more

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում տեղի է ունեցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն: Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի։ Այս մասին ասել է Արամ Ա-ն՝ ելույթ ունենալով Հայոց Ցեղասպանության 111–րդ տարելիցի ոգեշնչման երեկոյին։ «Որքան էլ տարիները մեզ հեռացնեն 1915 թվականից, Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է ստվերվի հայ ժողովրդի հավքական գիտակցության մեջ։  Մենք պիտի շարունակենք հիշել … Read more

Համախմբվել ենք վերահաստատելու, որ 111 տարի անց վառված պայքարի ջահը թույլ չենք տալու մարի․ ՀՅԴ անդամ Սևակ Նազարյան

«Համախմբվել ենք վերահաստատելու, որ 111 տարի անց վառված պայքարի ջահը թույլ չենք տալու մարի»,- Ջահերով երթի մեկնարկին ասաց ՀՅԴ անդամ Սևակ Նազարյանը։ Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության … Read more

«Պայքարը չպետք է մոռանալ»․ Գաբրիել Ջեմբերջյան

«Պայքարը չպետք է մոռանալ»,- Ջահերով երթի մեկնարկին ասաց բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։ Նշենք , որ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին մեկնարկել է  ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական … Read more

ՀՀ օրվա իշխանության լռությունը միայն խրախուսում է Ալիևի նման պահվածքը. Լեռնիկ Հովհաննիսյան

Ստեփանակերտի սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին ադրբեջանական վանդալիզմի հերթական զոհը դարձավ։ Այս մասին ահազանգում է Արցախի Մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը: Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարը Հայ առաքելական սուրբ եկեղեցու մայր տաճարն է Արցախի Հանրապետությունում։ Ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է։ Եկեղեցին օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին։ Հիմնարկեքը կատարվել է 2006 թվականին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք … Read more

Լռություն՝ երբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի Մայր տաճարը. խիստ դատապարտում՝ երբ Երևանում այրվում է Թուրքիայի դրոշը. Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Լռություն՝ երբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի Մայր տաճարը։ Խիստ դատապարտում՝ երբ Երևանում այրվում է Թուրքիայի դրոշը։ Սա Նիկոլի սխալը չէ, այլ նրա ընտրությունն է։ Իսկ երբ լռում են թշնամու առաջ, բայց խոսում սեփական ժողովրդի դեմ՝ պարզ է չէ՞, թե ում չեն պաշտպանում»։ Հիշեցնենք, որ Երևանում անցկացվում է ավանդական … Read more