Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են

Կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։ Քաղաքացին, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են»։ Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել … Read more

Թուրանական հետազոտության հիմքում ամբողջ նիկոլական պրոպագանդան է որպես ճշմարտություն. Տաթևիկ Սողոյան

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է․ «PR-ի դասական կանոնը պիտի ասեր՝ մի տարածիր թշնամու քարոզչությունը, բայց քանի որ նյութը առավելապես մասնագիտական հանրությանն է հետաքրքրելու, դնեմ այսստեղ, որպեսզի լավ ճանաչենք մեզ շրջապատող աշխարհը։ Ուրեմն կա փաստորեն ոմն «Յորքթաուն ինստիտուտ»՝ ուղեղային կենտրոն՝ հիմնված ԱՄՆ ռազմական ոլորտի նախկին պաշտոնյայի կողմից։ Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս Սեթ Քրոփսեյը երկար տարիներ … Read more

Իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։ Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ … Read more

ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմը քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի պայմաններից. բարձիթողի իրավիճակը հանգեցրեց ողբերգության. Նորիկյան

Եվս մեկ անգամ հավաստվեց, որ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի  ղեկավար կազմն առնվազն քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի պայմանների մասին, առկա թերությունները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի իրականացվել։ Այս մասին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասել է տուժողների շահերի ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։ Ապրիլի 30-ին հարցաքննվել է դեպքի … Read more

Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «Իրանը մահու չափ ցանկանում է գործարք կնքել»։ «Սա միակ բանն է, որ կարող եմ ձեզ ասել»,- նշել է նա՝ խուսափելով պատասխանել Իրանի նկատմամբ հնարավոր հարվածների վերսկսման վերաբերյալ հարցին։ «Բանակցությունները շարունակվում են, սակայն դրանց մանրամասները գրեթե ոչ ոք չգիտի»,-ասել է նա՝ հիշեցնելով Վենեսուելայի օրինակը. «Վենեսուելայի օրինակը հիանալի էր, և այժմ … Read more

21 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով մայիսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. … Read more

Երբևէ հրատարակված իմ ամենակարևոր գիտական աշխատաքներից մեկն անմիջականորեն կապված է հայոց ինքնության, իմաստաբանության հետ. Միքայել Բադալյան

Հնագետ, ուրարտագետ, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի պատմության բաժնի վարիչ Միքայել Բադալյանը գրում է. «ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ-ԾԱՌ-ՀԱՅԱՍՏԱՆ Սիրելի բարեկամներ Ձեզ եմ ներկայացնում երբևէ հրատարակված իմ ամենակարևոր գիտական աշխատաքներից մեկը, որն անմիջականորեն կապված է հայոց ինքնության, իմաստաբանության, առաքելության և էլի շատ ու շատ կարևոր հանգամանքերի հետ, որոնք առնչվում են մեզ և ոչ միայն մեզ: Այս հոդվածը տպագրվել … Read more

Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու. դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում. Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է․ «Մայիսի 5-ին Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում: Վարչապետի պահուստային ֆոնդից: 1 միլիոն դոլար: Սա էն մարդն է անում, որը 2 ամիս առաջ չէր հասկանում, թե թոշակառուի ինչին է պետք ավել 10.000 դրամը»: Ավելի … Read more

Գաղտնալսումները քաղաքական նկատառումներով չարիք են, երբ հետո դառնում են մոնտաժված ու քրեկան գործեր. Մանուկյանը՝ Գրիգորյանին

Գաղտնալսումները քաղաքական նկատառումներով չարիք են, երբ հետո դառնում են մոնտաժված ու քրեկան գործեր. Մանուկյանը՝ Գրիգորյանին

Սուրբ Խաչի երևման տոնին Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Պատարագ կմատուցի Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը

Մայիսի 3-ին՝ կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Խաչի երևման տոնը: Ինչպես հայտնում են Մասյացոտնի թեմից, այդ օրը Սուրբ Պատարագ կմատուցի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը. «Այս նշանակալի տոնի առիթով, ընդառաջ հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերի, Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցի Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր … Read more