Վրացահայերին քննադատող Գեորգի Թումասյանը դարձել է ադրբեջանական մեդիայի սիրելի խոսնակը և սա պատահական չէ․ Արթուր Միրզոյան

Վիրահայ հասարակական գործիչ Արթուր Միրզոյանը գրում է. «Ոմն Գեորգի Թումասյան – անձ, որը դեռ մեկ տարի առաջ հանդես էր գալիս Վրաստանի հայերի հասցեին կոշտ և վիրավորական մեղադրանքներով՝ պնդելով, թե նրանք վարում են հակապետական գործունեություն և գործում են այն երկրի շահերի դեմ, որի քաղաքացիներն են։ Տեսանյութը՝ այստեղ։ Այսօր նա արդեն հայտնվել է ադրբեջանական մեդիայի սիրելի խոսնակը և … Read more

Թշնամի երկրի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կժամանի ՀՀ

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ԱՅս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: Մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովում Թուրքիան կներկայացնի փոխնախագահ Յըլմազը։ Միջոցառումն անցկացվելու է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։  Հանդիպման օրակարգում ներառված են տնտեսական և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, կապերի մեծացմանը, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող համագործակցության … Read more

Մեր մոտեցումը հետևյալն էր՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն Ադրբեջանի հետ․ Ռոբերտ Քոչարյան

«Մեր մոտեցումը հետևյալն էր՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն Ադրբեջանի հետ»,- այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Պարտությունից հետո դեպրեսիվ իրավիճակում հայտնված ժողովրդի մեջքը պետք է արագ ուղղել, որ ժողովուրդն առանց վախի ապագային նայի․ Ռոբերտ Քոչարյան

«Պարտությունից հետո դեպրեսիվ իրավիճակում հայտնված ժողովրդի մեջքը պետք է արագ ուղղել, որ ժողովուրդն առանց վախի ապագային նայի․ սա՛ է ղեկավարի ֆունկցիան»,-  այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքաստի յոթերորդ թողարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասն՝ տեսանյութում:

Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի վերսկսման հավանականության մասին

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ երկրի դեմ ամերիկա-իսրայելական պատերազմի վերսկսումը հավանական է, քանի որ «փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն հավատարիմ չէ որևէ համաձայնագրի կամ պայմանագրի», -հայտնում է Fars-ը։ «ԱՄՆ պաշտոնյաների գործողություններն ու հայտարարություններն առաջին հերթին ուղղված են լրատվամիջոցներին և նպատակ ունեն, նախ՝ կանխել նավթի գների անկումը, և երկրորդ՝ դուրս գալ իրենց իսկ … Read more

Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան

«Երկու հանգամանք է իրար խառնվում՝ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի արժանապատվության, թե՞ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն չունեն այդ արժանապատվության ռեսուրսը: Ես կառաջարկեմ ուղղակի սա տարանջատել: Հայաստանը և հայ ժողովուրդը ունի, բայց Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ փորձում է համոզել հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը այդ ռեսուրսը չունի: Այլ բացատրություն այստեղ չկա: Նիկոլ Փաշինյանին ձեռք … Read more

Եթե խաղաղությունը մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չէ․ Ռոբերտ Քոչարյան

«Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն։ Եթե խաղաղությունը որևէ մեկ կողմին է պետք, դա խաղաղություն չի, դա հարատևելի չի, և չի կարող լինել։ Իրենք այդ թեզով արմատից քանդում են հենց իրենց՝ խաղաղության հետ կապված թեզերը։ Ի՞նչ է նշանակում խաղաղությունը մեզ է պետք․ չի՛ լինում միակողմանի խաղաղություն։ Այստեղ տեղին է ուղղակի հիշել Չերչիլի հայտնի խոսքը՝ «եթե պատերազմի … Read more

8-ամյա իշխանության օրոք առաջին անգամ մայիսի 1 են նշել․ կնշե՞ն մայիսի 9-ը՝ Եռատոնը․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ նիկոլական իշխանություններն ու իրանց սրտի օլիգարխները մայիսի 1 են նշել՝ 1-ին անգամ նիկոլական իշխանությունների 8-ամյա իշխանության օրոք: Հետաքրքիր է, կնշե՞ն մայիսի 9-ը՝ ՇՈՒՇԻԻ ազատագրման, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի եռատոնը: Կասկածում եմ….»։

«Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ թողարկում 7

Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ պատգամավորներ Ագնեսա Խամոյանի և Քրիստինե Վարդանյանի մասնակցությամբ «Մեծ քաղաքականություն» խորագրով փոդքասթի յոթերորդ թողարկումը։ Մանրամասն տեսանյութում։

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, այս մասին Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նա նշել է, որ թեմային անդրադարձել է անընդհատ, առանց որևէ դիմումի` սեփական նախաձեռնությամբ, և շարունակելու է բարձրաձայնել այն՝ օգտագործելով ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային գործիքները: Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը՝ … Read more