Մայիսի 1-ին որ փողոցները փակ կլինեն

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.-Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝ նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով … Read more

Ուկրաինայի շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Կալաս

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել, իսկ Ռուսաստանը շահում է Հորմուզի նեղուցում իրավիճակի պատճառով առաջացած նավթի գնի աճից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Իհարկե, երբ մենք տեսնում ենք նախագահ Թրամփի և նախագահ Պուտինի միջև հեռախոսազրույցները, միշտ կան հարցեր, որոնք անպատասխան են մնում՝ … Read more

Առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ կան. ԿԸՀ

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժից 8–ի մոտ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թերություններ է հայտնաբերել։ Այսօր կայացած նիստում հանձնաժողովի անդամները քաղաքական ուժերին 48 ժամ են տրամադրել անճշտությունները շտկելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու համար։ Այս մասին փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ Այդ կուսակցություններն են՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն «Բոլորին դեմ … Read more

Գերմանիայի կանցլերը դիմել է Իրանին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իրանին հորդորել է «նստել բանակցությունների սեղանի շուրջ»՝ նաև ընդգծելով Թեհրանի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու անհրաժեշտությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին նա ասել է Մյունսերում զինծառայողների հետ հանդիպմանը: «Եվ այս ոգով մենք նաև հանձնառու ենք Իրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման դադարեցմանը հրատապ կերպով։ Եթե անհրաժեշտ պայմանները բավարարվեն, Գերմանիան պատրաստ … Read more

Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդեց՝ 24 ժամով փոխել Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը՝ վարչական հսկողությամբ։ Մինչ այդ դատարանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին. ասաց` դատարանը սահմանափակված է իրավական ակտերով։

Մեզ համար մեր աղոթատների ավերումը պարզապես քարերի կործանում չէ․ Տեր Վաչագան

Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ մեր սրտերը վերստին ծանրացած էին ոչ միայն անցյալի անբուժելի ցավով, այլև ցեղասպանության ուղեգիծը շարունակող ներկայի դառը իրողություններով։ Մեկ ամսվա մեջ օկուպացված Ստեփանակերում հիմնահատակ ավերվեցին Սուրբ Հակոբ եկեղեցին և Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը ընդամենը մեկ օղակն է մշակութակործան այն շղթայի, որ Արցախյան ամբողջ հակամարտության ընթացքին իրականացրել է Ադրբեջանը, գրել է … Read more

Փաշինյանի այցից առաջ կրթահամալիրի տնօրենը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ-ի քարոզչական սրտիկիներով

«Իշխանություն» լրատվականը գրում է․ «Երեւանի Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում սովորող երեխաների ծնողները «Իշխանություն» լրատվականին ահազանգում են՝ կրթահամալիրի ՔՊ-ական տնօրեն Ռուզաննա Երեմյանը աշակերտներին փորձում է ներքաշել քաղաքական գործընթացների մեջ։  Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Երեմյանը հրահանգել է հագնել միանման շապիկներ՝ ՔՊ քարոզչական սրտիկի պատկերով, որոնք պետք է ձեռք բերեն ծնողները 1 հատի արժեքը 7000 դրամով։ Ծնողների մի մասը … Read more

Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Այսօր՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրողի հետ … Read more

Սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ընդդիմության օգտին․ Արամ Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը գրում է.  «Զելենսկին գալիս է Երևան։ Հայաստանը իսկապես կառավարվում է Ալիևի կողմից։ Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, սփյուռքահայերին պարզապես կարգելվի մուտք գործել երկիր։ Այսպիսով, սփյուռքահայերը միայն մեկ ընտրություն ունեն՝ գնալ ընտրատեղամասեր և քվեարկել ընդդիմության օգտին»։