Թշնամի երկրի տարածքով Հայաստան կրկին պարարտանյութ ու հացահատիկ է ուղարկվում

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ադրբեջանի տարածքով 10 վագոն պարարտանյութ էր ուղարկվել Հայաստան:

Ներկայումս Իրանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը գործնականում դադարեցված է

Vector News-ը գրում է․ «Ըստ վրացական Տրանսպորտային միջանցքների հետազոտության կենտրոնի տվյալների՝ ներկայումս Իրանի միջոցով Հայաստան բեռների տարանցումը գործնականում դադարեցված է։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Չինաստանից Հայաստան ապրանքների մատակարարման ժամկետները զգալիորեն աճել են։ Իրանի դերը Հայաստանի տնտեսությունում կարևոր է երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ ապրանքաշրջանառությունը ներառում է ներմուծման և արտահանման երկկողմ տնտեսական կապերը։ Իսլամական Հանրապետությունը շարունակում … Read more

Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի, ապօրինի գերեվարվածների համար պատարագ կմատուցվի

Արագածոտնի թեմից հայտնել են, որ մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք․ «Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար: Արագածոտնի … Read more

Կապանում 5 երիտասարդ ծեծի են ենթարկել 20-ամյա տղային․ նա տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ աստիճաններին վայր ընկնելու հետևանքով «գլխուղեղի ցնցում, ակնակապճի շրջանի հեմատոմա» ախտորոշմամբ հարազատի ուղեկցությամբ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի … Read more

ԵՔՀ գագաթնաժողովի միջոցառման համար 350 մլն դրամ է նվիրաբերվել Մարզահամերգային համալիրին. «Փաստինֆո»

Պետական գույքի կառավարման կոմիտեն պայմանագիր է կնքել «Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալր» ՓԲ ընկերության հետ անհատույց նվիրատվության վերաբերյալ։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ համալրիրն տրամադրվել է 350 միլիոն դրամի չափով դրամաշնորհ՝ անհատույց։ Նշված գումարը ծախսվել է շենքային պայմանների բարելավման և կարողությունների զարգացման համար։ Աշխատանքներն իրենց մեջ ներառել են կառույցի գլխավոր մուտքի հատվածի և աստիճանների մասնակի նորոգում և … Read more

Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև։ «Մեր խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը, մի կողմից, վարում է մեր երկրի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականություն, մյուս կողմից՝ ակնկալում է տեսնել Իրանին բանակցությունների սեղանի շուրջ և, ի վերջո՝ կապիտուլյացիա միակողմանի պահանջների առջև, սակայն նման հավասարումն անհնար է և անիրատեսական», – ասված … Read more

Վարորդը բախվել է բարձրավոլտ էլեկտրասյանը․ կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Սեյրան Գ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բարձրավոլտ էլեկտրասյան բետոնե հատվածին, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին։ Վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով … Read more

Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է մեկ քաղաքացի։ Ինչպես բրիֆինգի ընթացքում հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն, խոսքը բարձր պաշտոն զբաղեցնող հանրային ծառայողի մասին է։ Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ մեղադրյալը ունեցել է գաղտնի և համակարգված կապ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Հանդիպումները կազմակերպվում էին կոդավորված երկկողմ կապի … Read more

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»

Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Հայաստանին՝ «ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ»։ Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Սիմոնյանը նախընտրական արշավի շրջանակում հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի գուբերնիա և կառավարվի Բելառուսի նման»։ Բելառուսի ԱԳՆ խոսնակ Վարանկովը պատասխանել է, որ Մինսկը թույլ չի տա Հայաստանի իշխանությունների «կարճատես ներկայացուցիչներին» սովորեցնել բելառուսներին, թե ինչպես վարել արտաքին քաղաքականություն՝ … Read more

Կյանքից հեռաgել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը

Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Վիլյամ Պետրոսյանը։ Լուրը հայտնում են Նկարիչների միությունից։ Վ.Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 6-ին՝ ժամը 18:00–20:00, Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը նույն վայրից՝  մայիսի 7-ին, ժամը 13:00-ին։ Վիլյամ Պետրոսյանը ծնվել է 1938 թվականին։  1969 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործել  է մոնումենտալ քանդակի բնագավառում։ Հեղինակ է Հայաստանի Արարատի մարզի Այնթապ, Այգեզարդ և Արագածոտնի մարզի Զարինջա գյուղերում տեղադրված զոհված ազատամարտիկների … Read more