Սամցխե-Ջավախքի շրջանում 10 000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ գումար իրացրած օտարերկրացին ձերբակալվել է

Vector News-ը գրում է․ «Վրաստանի ֆինանսների նախարարության քնչական ծառայության աշխատակիցները, իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ խոշոր չափի գումարի իրացման փաստով ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու։ Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական շահ ստանալու նպատակով, Սամցխե-Ջավախքի շրջանում իրացրել է ընդհանուր 10 000 ԱՄՆ դոլարի չափով կեղծ գումար՝ 100 հատ 100-դոլարանոց կեղծ թղթադրամ, ինչպես նաև … Read more

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագրի. Արաղչի

Իրանի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդարացի համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու համար: Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս մասին հայտարարել է Պեկինում չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Թեհրանը կընդունի միայն ազնիվ և համապարփակ համաձայնագիրը։ Նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի սանձազերծած պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, … Read more

Անիի կամուրջ, 2028-ի այց և 300 հազար փախստական. ահա թե ինչ է սպասվում Հայաստանին

Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովը, որն, իբր, Հայաստանի դիվանագիտական հաղթանակն էր, կրկին ցույց տվեց, թե իրականում ուր է գնում երկիրը: Պատասխանը մեկն է` դեպի Ադրբեջանի գավառ: Ի՞նչ ենք տեսնում: Նախ, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրվում է Անիի կամրջի վերականգնման արձանագրություն: Պատմական Մետաքսի ճանապարհի հատված: Ռազմաքաղաքական առումով սահմանային հսկողության թուլացում, տարածքային ամբողջականության խարխլում: Նիկոլ Փաշինյանն … Read more

Փաշինյանն ասում է, որ գործում է մաֆիա, ովքե՞ր են էդ մաֆիոզները, կա՞ն մեղադրյալներ․ Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ-ում ներկայացնում է 2025 տարվա գործունեության հաշվետվությունը։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե ի՞նչ մաֆիա նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ Հայաստանում կան մաֆիաներ։

Երևի վստահ եք, որ ՍԴ-ն ձեր ուզած որոշումն է կայացնելու, դրա համար չսպասեցիք․ Մինասյանը՝ նախագիծը հեղինակած իշխող ուժին

Մի շարք հոդվածներ, որոնք փոփոխվում են այս նախագծով, ներկայումս գտնվում է սահմանադրական դատարանում, մեր կողմից սահմանադրական վիճարկման տիրույթում: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանասյանը։ «Ակնհայտ է, որ իրավահպատակ վարքագիծ դրսևորելու պարագայում թե՛ նախաձեռնության հեղինակները, թե՛ իշխող մեծամասնությունը պետք է ակնկալեր կամ սպասեր գոնե սահմանադրական դատարանի որոշմանը, բայց դուք դա … Read more

Բլոգերը հրապարակել է Կիրանցի դպրոցի բունկերի կադրերը․ Լիլիթ Գալստյանը դիմեց նախարարին ու գլխավոր դատախազին

«Կիրանցում և Կիրանցի դպրոցում ինչ-որ բլոգեր է հայտնվել, որը չգիտես ինչպես, ինչ միջոցներով և ճանապարհով հայտնվել էր նաև դպրոցի բունկերում, որը, ըստ էության, պաշտպանության ենթակա օբյեկտ է և ես կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ անվտանգային գործոն կա և խնդիր կա։ Իհարկե դա համեմել էր քարոզչությամբ՝ խաղաղության քարոզչությամբ։ Մտնել Կիրանցի դպրոց, նկարահանել այդ սենյակները, որոնք նախատեսված են հնարավոր … Read more

Հրդեհ` Թեհրանից դեպի արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում

Իրանի մայրաքաղաքից դեպի արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել երեկ երեկոյան «Արղավան» առևտրի կենտրոնում: «Ցավոք, այս պահի դրությամբ հաստատվել է 11 մարդու մահը»,-ասված է հաղորդագրության մեջ: Նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 26 … Read more

Վորոնեժում Հայաստանից ժամանած Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի դուստրը ստացավ ռուսական անձնագիր

Արցախից բռնի տեղահանված, Հայրենական մեծ պատերազմի մասնակցի դուստր Ծովիզար Հարությունյանը ստացել է ռուսական անձնագիր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն։ «Կնոջը բաժին են հասել բազմաթիվ փորձություններ՝ պատերազմական ցնցումներ, հարկադիր տեղահանություններ։ Մինչև 1988 թվականը նրա ընտանիքը բնակվում էր Բաքվում, սակայն հայ-ադրբեջանական հակամարտության սկսվելուց հետո ստիպված է եղել տեղափոխվել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Սակայն այդ երկրների միջև հարաբերությունների սրման և … Read more