Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը ԿԸՀ-ն հետ է վերադարձրել: Այսօր կայացած ԿԸՀ նիստում նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ՝ թույլտվություն ստանալու նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։ Այսօրվա նիստում ԿԸՀ- ն հետ է վերադարձրել միջնորդությունը, քանի որ Ընտրական … Read more

Երկու տնտեսվարող սուբյեկտների միջև առկա վեճը չի կարող որակվել որպես փողերի լվացում կամ խարդախություն. Արման Աբովյան

ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սա արդեն իսկապես հետաքրքիր է։ Խոսքը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրգոլամիի մամուլի ասուլիսին, որի ընթացքում նա մանրամասն անդրադարձավ հայ-իրանական առևտրի տանը, ավելի ճիշտ՝ այն գործընթացներին, որոնք ընթանում են Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ նրան ներկայացված՝ իբր փողերի լվացման և խարդախության մեղադրանքների համատեքստում՝ կապված … Read more

Իրանի հոգևոր առաջնորդը Հայաստանին համարում էր ազնիվ հարևան․ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Իրանի նահատակ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ. «Մեծ սիրով Հայաստանն անվանում էր Իրանի ազնիվ հարևան և հարգանքով էր վերաբերվում Իրանում ապրող հայերին ու առիթն օգտագործում էր՝ նրանց ընտանիքներին այցելելու համար: Նա բարձր էր գնահատում հայիրանական բարեկամությունը»,- ասել է Շիրղոլամին:  

Ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում․ Ռուբեն Մելիքյան

Իրազեկում եմ հանրությանը, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնը զբաղեցնող անձի ստորագրությամբ ստացել եմ ծանուցում առ այն, որ սեպտեմբերի 1-ից այլևս դադարելու եմ դասավանդել ԵՊՀ-ում։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ինձ համար ակնհայտ է, որ այս որոշումը պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ ու հանրային ակտիվությամբ, քանի որ ինձ չի ներկայացվել և չէր էլ կարող ներկայացվել … Read more

Մարդկային աջակցությունս՝ Գագիկ Ծառուկյանին․ Նազիկ Ավդալյան

Ուզում եմ իմ մարդկային աջակցությունն արտահայտել Գագիկ Ծառուկյանին. ամեն պարագայում մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը պետք է պահպանվի: Գրել է Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ «Ես միշտ պատրաստ եմ խոսել սպորտի մասին, որովհետև դա իմ կյանքն ու իմ ոլորտն է։ Իսկ իրավական կամ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին, ինչը, սակայն, … Read more

ՀՀ-ում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, իրավունքը․ միայն մենք կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը․ հայտարարություն

«Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ, ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն, որտեղ չեն հարգվում մարդու հիմնարար ազատություններն ու սահմանադրական սկզբունքները։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումը սահմանադրական հիմնարար իրավունքների խախտման հերթական դրսևորումներից է։ Փաշինյանի հրապարակային հրահանգով սկսվել է Ծառուկյանի, ըստ այդ անձնավորության հրահանգի, ունեզրկման գործընթացը։ «Մայր Հայաստան» … Read more

36 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 9-ին ժամը 09:00- 20:00-ն կդադարեցվի ք.Գորիս Կոմիտասի, Սյունիքի, Անկախության, Գր.Նարեկացու, Գ.Տաթեվացու, Վ.Մամիկոնյանի, Դավիթ Բեկի, Քրիստափոր փողոցների ջրամատակարարումը։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հուլիսի 9-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Մազմանյանի, Մարգարյանի, Մարգարյանի 1 … Read more

Բարսելոնայում 40,5 աստիճան ջերմաստիճան է արձանագրվել

Իսպանիայում անոմալ շոգ է։ «Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում:  Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին: Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 … Read more

Թրամփը պաշտոնապես սկսել է Սիրիայի կարգավիճակի փոփոխության գործընթացը

Թրամփը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին Սիրիային «ահաբեկչության հովանավոր պետություն» կարգավիճակից զրկելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։   «Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական հեռանկարների և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին հնարավորություն տալով մեծության հասնելու»,-գրել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները … Read more

Արմավիրի մարզում կասեցվել է լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Հակոբ Մելքոնյան Մանվելի» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։ Այս մասին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի … Read more