https://arm.sputniknews.ru/20261004/irany-bac-e-banakcutjunneri-hamar-bajc-vtshrakan-kpataskhani-amni-nvor-harvatsnerin-araghchi-107664126.html
Իրանը բաց է բանակցությունների համար, բայց վճռական կպատասխանի ԱՄՆ–ի նոր հարվածներին․ Արաղչի
Իրանը բաց է բանակցությունների համար, բայց վճռական կպատասխանի ԱՄՆ–ի նոր հարվածներին․ Արաղչի
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտնել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, որը կավարտվի «լավով կամ վատով»։ 04.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-04T12:08+0400
2026-10-04T12:08+0400
2026-10-04T12:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
աբբաս արաղչի
ամն
պատերազմ
բանակցություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_0:0:1280:721_1920x0_80_0_0_68f73ee42fc5bddfc3870c2a44f48f23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ԱՄՆ–ի կողմից հարվածների վերսկսման դեպքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, որը կավարտվի «լավով կամ վատով»։Նա կրկին նշել է, որ Իրանը յոթ օրում կբացի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկած ծրագիրը։Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, թե Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման յոթօրյա ծրագիր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թրամփը մերժել է այդ առաջարկն այն պատճառով, որ այն «բավականաչափ շահավետ չէ»։ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/02/1b/99254276_143:0:1280:853_1920x0_80_0_0_f535623c601602035b45fa61da048587.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, պատերազմ, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, աբբաս արաղչի, ամն, պատերազմ, բանակցություններ
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտնել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, որը կավարտվի «լավով կամ վատով»։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Իրանը բաց է դիվանագիտության համար, սակայն վճռականորեն կպատասխանի ԱՄՆ–ի կողմից հարվածների վերսկսման դեպքում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դեռ պետք է որոշում կայացնի Իրանի հետ հակամարտության վերաբերյալ, որը կավարտվի «լավով կամ վատով»։
«Եթե մեր թշնամիները կրկին ցանկանան գնալ ռազմական առճակատման ճանապարհով, մեր պատասխանը կլինի ավելի հզոր, քան նախկինում, մենք կպաշտպանվենք ավելի մեծ ուժով, քան անցյալում։ Իսկ եթե նրանք դիվանագիտական ուղիներ փնտրեն, մենք առաջվա պես պատրաստ ենք հասնել արդար և արժանապատիվ լուծման՝ այս պատերազմը դադարեցնելու համար»,-ասել է Արաղչին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նա կրկին նշել է, որ Իրանը յոթ օրում կբացի Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի կարգավորման վերաբերյալ Թեհրանի առաջարկած ծրագիրը։
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը հայտնել էր, թե Թեհրանը Վաշինգտոնին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման յոթօրյա ծրագիր։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Թրամփը մերժել է այդ առաջարկն այն պատճառով, որ այն «բավականաչափ շահավետ չէ»։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանել էր սեփական հարվածներով։ Հունիսի կեսերին Թեհրանն ու Վաշինգտոնը ստորագրել էին ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիր, սակայն ավելի ուշ կրկին հարվածներ էին փոխանակել։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։