Սիրելի բժիշկ Արմենակ Մելքումյանի մահը մեծ կորուստ է Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Ցավով տեղեկացա, որ անժամանակ՝ 59 տարեկանում, մահացել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն, վաստակաշատ վիրաբույժ Արմենակ Մելքումյանը։ Գիտեմ, թե ինչ մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր աշխատանքին և որքան հոգատար էր քաղաքացիների հանդեպ: Սիրելի բժշկի մահը մեծ կորուստ է նաև Ճամբարակի ողջ ազգաբնակչության համար։ … Read more

Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Կարպովկան

Ռուսական զորքը ԴԺՀ-ում իր վերահսկողության տակ է վերցրել Կարպովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ բնակավայրը վերահսկողության տակ են վրեցրել «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները։

ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումն ինձ հիշեցնում է դասական անեկդոտը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Երբ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում է, թե Ամասիա այցելած ու այնտեղ նկարահանումներ կատարած, տեղացիների հետ շփված, տվյալներ վերցրած ադրբեջանցիների այցը «մասնավոր բնույթ է կրել», իբր թե՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները նրանց չեն գործուղել, ինձ հիշեցնում է դասական անեկդոտը։ Պատմեմ․ Մեկը ներկայանում է ԱԱԾ ու ասում, թե ինքը Ադրբեջանի լրտես է և ուզում … Read more

ԲԴԽ-ն փաստաբանանների նկատմամբ «խաչակրաց արշավանքի» նախադրյալ է ստեղծում․ Էդուարդ Սարիբեկյան

Խմբագիր, քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանը գրում է․ «Բարձրագույն դատական խորհուրդը մի մտահոգիչ հայտարարություն է տարածել փաստաբանների վերաբերյալ: Փաստաբանները մեղադրվում են, ոչ ավել, ոչ պակաս, դատական իշխանության ինքնուրույնությունը վտանգելու, արդարադատության արդյունավետ իրականացմանը խոչընդոտելու մեջ: Ինչպես կասեր դասականը, յա՜հ, իրո՞ք: Այն, որ ԲԴԽ նախագահը SMS-ով հեռացվեց աշխատանքից, այն, որ երկրի վարչապետի մի հրահանգով շրջափակվեցին դատարաններն ու որոշ դատավորների … Read more

Այստեղ եմ արդեն 21,000 ժամ, 75 միլիոն ակնթարթ․ Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրությունը՝ Բաքվի բանտից

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին, ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի … Read more

Ուրեմն ձեզ համար հատուկ լուր ունեմ․ Էլինար Վարդանյանը՝ ԲԴԽ-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ «Ովքեր դիտել են «Մեր բակը» ֆիլմը, կհիշեն էնտեղ մի հատված կար, որտեղ Լալան ասում էր. «Վիրավորվեցի՞ր, դե ուրեմն լսիր, քեզ համար հատուկ բառարանից դուրս եմ գրել. ուզում եմ ասել դու շատ անվրույր, հարթագեղմ և սուզածառոտ էակ ես»: Հիմա ուզում եմ նույն հարցը հնչեցնել ԲԴԽ-ին. «Վիրավորվեցի՞ք: Ուրեմն ձեզ … Read more

Խստորեն դատապարտում ենք․ ԲԴԽ հայտարարությունը փաստաբանների խոսքը լռեցնելու փորձ է․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ: Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Ուստի նման գործելաոճը վտանգավոր է նաև փաստաբանական համայնքի և … Read more

Տեղի ունեցավ ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովը

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողով’ մասնակցությամբ ավելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառույցների ներկայացուցիչների։ Խորհրդաժողովում հանգամանալի քննարկվեցին աշխարհասփյուռ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրավերները, այդ ուղղությամբ համակարգված, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։ Առանձնահատուկ շեշտվեց ազգային ինքնության, ազգային արժեքների, արցախահայության իրավունքների պաշտպանության եւ մեր պետականության … Read more

«Պարզվում է` դատավորները հուզվում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պարզվում է` դատավորները հուզվում կամ վատանում են, երբ մարդիկ իրենց մասին իրականությունն են հնչեցնում: Խոսքս առաջին հերթին վերաբերվում է իշխանության կցորդություն ստանձնած և քաղաքական հանձնարարություն կատարողներ դատավորներին: Իրենք արդարադատությունը ստորադասում են նեղ քաղաքական շահերին, ազդում մարդկային ճակատագրերի վրա, ակնհայտ անարդարացի որոշումներ կայացնում, իսկ հետո բողոքում, թե … Read more

«Հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին»․ Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի Բարձրագույն դատական խորհուրդ, հորդորում եմ չհորդորել փաստաբաններին, թե ինչպես պաշտպանել մեր վստահորդներին, հակաիրավական հայտարարություններով չսահմանափակել ազատ կարծիք արտահայտելու և մեր վստահորդների շահերը օրենքով չարգելված միջոցներով պաշտպանելու մեր իրավունքները: Ոչ մեկին չի հաջողվելու Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված փաստաբանների իրավունքների բովանդակությունը ձևափոխել և հարմարեցնել ներկայումս երկրում տիրող աննախադեպ հակաիրավական գործընթացներին: Դուք … Read more