900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «900.000 դոլարով նոր բարեկարգված, սակայն արդեն քանդված այգու համար Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է նոր գումար հատկացնել՝ այն կրկին նոր բարեկարգելու նպատակով։ Որևէ գիտակից մարդու, եթե պատմես այս թալանի մասին, չի հավատա, որովհետև դա իսկապես անհավատալի ժանրից է։ 900․000 դոլար ծախսեն այգի կառուցելու համար, ու առաջին … Read more

Երեկ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն էր

Արագածոտնի Թեմը հայտնում է, որ երեկ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է: Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ … Read more

Պուտինը ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ այս տոնը անվանելով Ռուսաստանի բանակի և նավատորմի համար հպարտության խորհրդանիշ: «Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին, վետերաններին, զինված ուժերի անձնակազմին և քաղաքացիական անձնակազմին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ», – ասել Է Պուտինը տեսաուղերձում: Նա նշել է, որ այս օրն արդեն տասնամյակներ շարունակ Ռուսաստանում նշվում … Read more

Օմանի ԱԳ նախարարը հաստատել է Իրան-ԱՄՆ բանակցությունների անցկացման օրը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին հաստատել է, որ Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել Ժնևում փետրվարի 26-ին։ Այս մասին ալ-Բուսայիդին նշել է X միկրոբլոգի գրառման մեջ։ «Ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են Ժնևում այս հինգշաբթի՝ դրական ազդակով գործարքն ավարտին հասցնելու ուղղությամբ լրացուցիչ ջանքեր գործադրելու համար»,- նշել է նա գրառման մեջ։ … Read more

Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «ՊՆ-ն իր «հրապարակայնությունը» փաստորեն միայն դրսի՝ ՀՀ-ի դեմ թշնամաբար տրամադրված երկրների համար է արտահայտում։ Առաջնագիծը, այնտեղ տարվող ծառայությունը, ամրաշինական կառույցները, զորամասային կյանքը բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համար։ Իսկ երբ ընդդիմադիր պատգամավորներն են փորձում այդ մասին իմանալ կամ տեսնել, դա դառնում է արհեստական քաշքուկների, ներքին … Read more

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեն

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ … Read more

Սևանում 20-ամյա պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. անչափահասներ են ձերբակալվել

ArmLur.am-ը գրում է. «ArmLur.am-ին Սևանում դանակի հարվածների հետեւանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, 20-ամյա ՊՆ զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 20-ամյա Արամին դանակահարողները անչափահասներ են։ Վերջիններս ձերբակալված են։ Մեզ հասած լուրերով՝ ձերբակալվածներն են Մ.Ն.-ն և Ա.Ա.-ն։ ArmLur.am-ը հայտնել էր, որ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ … Read more

103 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, չորս մայրցամաքների հետախույզ Պետրոս Պետրոսյանը

103 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, «չորս մայրցամաքների հետախույզ», ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Հայաստանի վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը հայտնեց, որ անվանի վետերանը մահացել է երեկ։ Հոգեհանգիստը կկայանա վաղը։ Պետրոս Պետրոսյանը ծնվել է 1923թ. դեկտեմբերի 19-ին Հայաստանում: 1941 թվականին դպրոցն ավարտելուց հետո կամավոր … Read more

Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է. «Պետության զարգացման մակարդակը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով կամ արտաքին քաղաքական դիրքերով, այլ այն արժեքային համակարգով, որի վրա կառուցվում է հանրային կյանքը։ Այդ համակարգի առանցքում կրթությունն է, իսկ կրթության առանցքում՝ մանկավարժը։ Եթե պետությունը ցանկանում է ունենալ մրցունակ տնտեսություն, գիտելիքահեն հասարակություն և ազգային անվտանգությամբ … Read more