Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանից չի հանվել շրջափակումը, չեն ապասառեցվել իրանական ակտիվները, չի չեղարկվել նավթային էմբարգոն, չեն դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի այլ պայմաններ։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆը։

«Ամառ» ռեստորանային համալիրի գործունեությունը դադարեցվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 35 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։ … Read more

Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք նորածնին թողած անձին․ Ցուցուլյան

Աջափնյակում նորածին երեխայի հայտնաբերման հետ կապված այս պահին էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացվում են։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԳ փոխնախարար, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ «Նորածնին դրել են և գնացել, այդ առումով դեռ պետք է աշխատանքներ իրականացնենք, դեռ չենք հայտնաբերել նորածնին թողնող անձին։ Հույս ունեմ՝ կարճ ժամանակում կհայտնաբերենք»,-ասաց ոստիկանապետը։  

Ագրարային համալսարանի ընդունելության տագնապեցնող արդյունքները` ջախջախվող գյուղոլորտի ֆոնին

ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները: Yerkir.am-ը ներկայացնում է Ագրարային համալսարան միասնական ընդունելության քննությունների հիմնական փուլում ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․ 1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 1, 2.Բույսերի պաշտպանություն – 0, 3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 0, 4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 0, 5. Ագրոէկոլոգիա – 0, 6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում- … Read more

Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է․ այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը

«Նրանք փորձեցին կանգնեցնել Ձեզ, սակայն տապալվեցին: Այսօր իր 61-ամյակն է նշում Սամվել Կարապետյանը` մարդ, որը միավորեց հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Շնորհավորում ենք, պարոն Կարապետյան։ Մեր գլխավոր ճակատամարտը դեռ առջևում է»,- գրված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։  

Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։ Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ … Read more

Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) … Read more

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե … Read more

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6 հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ինչպես … Read more

Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել՝ իր ընտանիքի անվտանգության պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա։ Նրա հայտարարությունն ու տարածած նամակը` ստորև. «Այս նամակն ինձ ուղարկել են Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարականով։ Ես ամեն ինչ փորձեցի և արեցի, որ այս քայլին չդիմեմ, սակայն, ցավոք, ինձ այլ ճանապարհ չթողեցին, քան … Read more