ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները:
Yerkir.am-ը ներկայացնում է Ագրարային համալսարան միասնական ընդունելության քննությունների հիմնական փուլում ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․
1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 1,
2.Բույսերի պաշտպանություն – 0,
3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ – 0,
4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա – 0,
5. Ագրոէկոլոգիա – 0,
6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում- 0,
7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 2,
8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 3,
9.Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 0,
10. Անասնաբուժություն – 7,
11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 1,
12.Ճշգրիտ գյուղատնտեսություն – 3,
13.Ջերմատնային ագրոտեխնոլոգիա – 0,
14. Պարենամթերքի տեխնոլոգիա – 3,
15.Սննդամթերքի անվտանգություն- 0,
16. Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա – 1,
17.Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր – 5,
18. Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա – 3,
19. Ագրոբիզնես և ֆինանսներ – 28:
Ագրարային համալսարանին 2026-2027 ուսումնական տարում հատկացված առկա ուսուցման անվճար 121 տեղերից 87-ը կամ 72 տոկոսը թափուր են մնացել:
Կարող ենք արձանագրել, որ
1. 19 մասնագիտություններից 8-ում որևէ դիմորդ չի ընդունվել, 7 մասնագիտություններում ընդունվել է 1 – 3 ուսանող,
2. գերակա ագրարային 14 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 29 ուսանող,
3. ընդունված 57 դիմորդներից 31-ը կամ 54 տոկոսը ընտրել են տնտեսագիտական մասնագիտություններ,
4. ընդունված 57 դիմորդներից 47-ը կամ 82 տոկոսը տղաներ են, ովքեր մոտ ապագայում զորակաչվելու են բանակ:
Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, թերևս դա միայն կիմանա համալսարանի և ԿԳՄՍ նախարարության ղեկավարությունը, քանի որ նրանք ջանք չեն խնայում աղաղակելու «աննախադեպ» որակյալ կրթական ծառայություններ մատուցելու մասին:
«Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննան և ռեկտոր պարոն Հրաչյան:
Հ.գ. Առաջիկայում Yerkir.am-ը կանդրադառնա նաև թափուր տեղերի մրցույթի արդյունքում ագրարային համալսարանի համալրմանը: