Հրազենով հանցանք կատարած անձին դատարանն արդարացրել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեք ամիս առաջ առաջին ատյանի ընդհանուր իրավասության Գորիսի դատարանն արդարացրել է Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդուն՝ Կարեն Պողոսյանին։ Դատավճիռը հանրային մեղադրողը բողոքարկել է վերաքննիչ դատարան, այնտեղ դեռեւս որոշում չկա։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Գորիսում Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) … Read more

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական մարտական ​​ինքնաթիռներն ու հրետանին մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային մի քանի բնակավայրերին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իսրայելական ինքնաթիռները մի քանի անգամ հարվածել են Ալ-Մանսուրի գյուղին, մինչդեռ հրետանին միաժամանակ գնդակոծել է Զուտար ալ-Շարքիան բնակավայրը և երկրի հարավում գտնվող այլ տարածքներ։ Իսրայելական անօդաչու թռչող սարքը պայթուցիկ նյութեր է նետել նաև Նաբաթիե … Read more

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6 հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող մեծահասակները, հերթական անգամ հայտնվել են անօգնական վիճակում։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ինչպես … Read more

Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ անազատության մեջ գտնվող Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել՝ իր ընտանիքի անվտանգության պատասխանատվությունը դնելով «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի վրա։ Նրա հայտարարությունն ու տարածած նամակը` ստորև. «Այս նամակն ինձ ուղարկել են Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարականով։ Ես ամեն ինչ փորձեցի և արեցի, որ այս քայլին չդիմեմ, սակայն, ցավոք, ինձ այլ ճանապարհ չթողեցին, քան … Read more

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Հորմուզի նեղուցի բացման բանակցություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ Հորմուզի նեղուցի բացման շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։ «Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ։ Զրույցը նվիրված է եղել Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շուրջ շարունակվող … Read more

Իրանը Հորմուզի նեղուցում գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը

Իրանը Հորմուզի նեղուցում՝ Քեշմ կղզու շրջանում, գրավել է ԱՄԷ-ին պատկանող տանկերը: Ինչպես աղորդում է Fars-ը, միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։  Վերջին օրերին նեղուցով անցնելիս հարձակումների են ենթարկվել ԱՄԷ-ի պետական նավթային ընկերության՝ ADNOC-ի հետ կապված երկու տանկեր։  Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող հակամարտության ֆոնին լարվածության գլխավոր … Read more

Հայաստան կայցելի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը

2026 թվականի օգոստոսի 17-21-ը Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ ՀԱՄԱԴԵԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրության համաձայն՝ նրանց կընդունի Ազգային ժողովի պատգամավոր Սարգիս Խանդանյանը: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և հաշվի առնելով 2026 թվականի հուլիսի 21-ի 1102/37505-26 գրությունը` կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2026 թվականի օգոստոսի … Read more

ՌԴ ՀՕՊ-ը Մոսկվայի ուղղությամբ թռչող 4 անօդաչու է խոցել. քաղաքապետ

ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը Մոսկվային մոտենալիս խոցել են չորս անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող չորս անօդաչու թռչող սարք։ Անօդաչուների բեկորների ընկնելու վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է Մոսկվայի քաղաքապետը։

Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%

ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։ Ուղևորաշրջանառության առավել նկատելի աճ արձանագրվել է՝ Հայաստանում՝ 7,3%, Բելառուսում՝ 7,2%, Ղազախստանում՝ 5,1%, Ղրղզստանում՝ 4,9%։ Դրական դինամիկա է արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում։ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է … Read more

Վեդիի կամրջի մոտ մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին

Oգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և … Read more