Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%

ԵԱՏՄ-ում աճել են ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները․ Հայաստանը առաջատարների թվում է։

2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ԵԱՏՄ անդամ երկրներում ուղևորաշրջանառության ընդհանուր ծավալն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,5%-ով։

Ուղևորաշրջանառության առավել նկատելի աճ արձանագրվել է՝

Հայաստանում՝ 7,3%,

Բելառուսում՝ 7,2%,

Ղազախստանում՝ 5,1%,

Ղրղզստանում՝ 4,9%։

Դրական դինամիկա է արձանագրվել նաև բեռնափոխադրումների ոլորտում։ Հայաստանում բեռնափոխադրումների ծավալն աճել է 12,1%-ով, Ղրղզստանում՝ 3,1%-ով, Ղազախստանում՝ 2%-ով, իսկ Բելառուսում՝ 1,5%-ով։

Այսպիսով, 2026 թվականի հունվար-հունիս ամիսների արդյունքներով Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում բեռնափոխադրումների աճի ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ միաժամանակ ընդգրկվելով ուղևորաշրջանառության աճի առաջատարների թվում։

Տրանսպորտային ցուցանիշների դինամիկան վկայում է եվրասիական տարածքում ուղևորափոխադրումների և բեռնահոսքերի ընդլայնման մասին։

Leave a comment