Վեդիի կամրջի մոտ մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին

Oգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 14:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հիմնանորոգվող կամրջի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։

Leave a comment