Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ միասին մասնակցել է Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը:  

Ունենք երրորդ երեխաների ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով, որ Կառավարության նախորդ նիստին վերջնականապես հաստատել են երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: «Այն այսուհետև պետական նպաստ է համարվում»,- ասել է Թորոսյանը: Նա նաև ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ ինչքան գումար է տրամադրվում ընտանիքին երրորդ երեխայի ծննդյան համար, եթե ամսական նպաստի … Read more

20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության … Read more

Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում փոքրիկ դիպված է ներկայացրել՝ տեղի ունեցած Սաղմոսավանքում: «Օրերս Սաղմոսավանքի Տեր Օշինը ինձ ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը՝ քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:  Միայն սրա համար պառակտիչ Կտրիճ Ներսիսյանը պիտի դուրս շպրտվի եկեղեցուց իր բարեկամների հետ միասին։ Իսկ … Read more

Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում

Այսօր Ժնևում նախատեսված է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է առանց բետոնե ծածկի ասֆալտապատման աշխատանքներին: «Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում»,- բարկացել է Ավինյանը: Նա նախ նշել է, որ վարչական շրջաններում որոշակի խնդիրներ են արձանագրվել. տեղի է ունեցել անվերահսկելի հայկական հին շինարարական մեթոդներով աշխատանք: «Պետք է հետները մարդ դնել, որովհետև … Read more

Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն: «Ակնհայտ է, որ Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, թե լեզվի սայթաքում են ունեցել՝ Գյումրին անվանելով «գյուղ», բայց համոզված եմ` դա իրենց ենթագիտակցության մեջ դաջված է: Ապացույցն իրենց տերերի վերաբերմունքն է ՀԷՑ-ի միջոցով Գյումրուն ու … Read more

Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական հրապարակումներից մեկի տեսապատճենը՝ ՀՅԴ պատվիրակությանն ընդունելու մասին: «Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասը: Ով չգիտի, ասեմ՝ Անթիլիասի պատրիարքությունը գտնվում է դաշնակցության ուղիղ հսկողության ու ազդեցության տակ: Ուրեմն, տասնամյակներ շարունակ Անթիլիասի և Էջմիածնի միջև պատերազմ է Սփյուռքում ազդեցությունները մեծացնելու համար՝ էլ ծեծկռտուքներ, էլ … Read more

Ձեր խոսույթն ուղիղ ապացույց է, որ դուք ՌԴ-ից եկած հյուր եք և ոչ մի կապ չունեք հայ ժողովրդի հետ. Հարությունյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի թիմակիցների կողմից ՀՀ երկրորդ քաղաք Գյումրին գյուղ անվանելուն: «Գյուղը ձեր Կալուգայի Նիժնի Տաբռն է: Ձեր խոսույթն ուղիղ ապացույցն է նրա, որ դուք Ռուսաստանից եկած հյուր եք և ոչ մի օրգանական կապ չունեք հայ ժողովրդի հետ: Հայաստանից կտրվածներն ու Հայաստանի մասին պատկերացում չունեցողներն ուզում … Read more

Մեծ կարևորություն ունի ՀՀ-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Խուդաթյանը՝ Մարիամ Քվրիվիշվիլիին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը ողջունել է Մարիամ Քվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Մարիամ Քվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։ Հանդիպման ժամանակ քննարկվել … Read more