«Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:35-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Մելիք Ադամյան փողոցի 2/2 հասցեում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Հայաստանի անկախության նշումը պատգամ է ուղղված յուրաքանչյուր հային՝ հավատարիմ լինելու անկախությանը որպես սրբազան արժեք. Արամ Ա Կաթողիկոս

Այսօր Հայաստանի անկախության օրն է։ Արամ Ա Կաթողիկոսն ուղերձ է հղել։ «Անկախութիւնը աստուածատուր պարգեւ է. զայն պէտք է պահել հաւատարմութեամբ։ Անկախութիւնը նաեւ մարդկային իրաւանց հիմնական սկզբունքներէն մէկն է. զայն հարկ է յարգել։ Անկախութեան ամուր պահպանումը ու անոր սկզբունքներուն, արժէքներուն ու հրամայականներուն նկատմամբ հաւատարմութիւնը կ՚ենթադրէ հաւատք, կամք ու պայքար։ Ա՛յս գիտակցութեամբ հայ ժողովուրդը կերտեց ու պահպանեց … Read more

vesti.am | Հայաստանի անկախության 35-րդ տարին

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարին։ Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին` Գերագույն Խորհրդի նիստում:  1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով: Անկախությանը կողմ քվեարկեց 2 միլիոն 43 հազար մարդ: Հանրաքվեի արդյունքների հիման վրա … Read more

Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը

Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը․ Վեհափառը շնորհավորել է Անկախության տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի առիթով։ Այսօր տոնախմբում ենք հայոց անկախ պետականության վերահաստատման  35-րդ տարեդարձը։ … Read more

Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին

Շատ մեծ հոսք է․ 3 ժամում քվեարկել է ՌԴ 1800 քաղաքացի. Կոպիրկին Այստեղ քվեարկողների շատ մեծ հոսք է, լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ընդգծելով, որ հայկական կողմն ապահովում է անվտանգությունը։ Երեք ժամում քվեարկել է ՌԴ շուրջ 1800 քաղաքացի։ Ընտրատեղամասը կփակվի Երևանի ժամանակով 20։00-ին։ Կոպիրկինն արձանագրեց՝ այս պահին դեռևս արտառոց դեպքեր չեն եղել, լիահույս … Read more

Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ այլ սիմվոլիզմ էլ կա. Հակոբ Կարապետյան

Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ այլ սիմվոլիզմ էլ կա. Հակոբ Կարապետյան «Փաշինյանին Հեսսեյան խաղաղության մրցանակ շնորհելու արարողության մեջ, բացի ամսաթվի սիմվոլիզմից, մեկ այլ ուշագրավ դրվագ կա․ մրցանակը նրան է հանձնել Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ (Staatsministerin) Սերապ Գյուլերը»,- գրում է Հայկ Մարությանի նախկին մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ շարունակելով. «Ո՞վ է Սերապ Գյուլերը։ Նա քաղաքական գործիչ … Read more

vesti.am | Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 362.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 365 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 420 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.25 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ։

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Nissan»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ

Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Nissan»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում․ կան վիրավորներ Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 46-ամյա Լիլիթ Ս․-ն իր վարած «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենայով, դեպի Սևան ընթանալիս, բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու շպրտել, այնուհետև գլխիվայր … Read more

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի պայմանները

Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի պայմանները Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները: Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, հաղորդոււմ է ՏԱՍՍ-ը։ «Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, իրանցի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ … Read more