Զվարթնոց օդանավակայանը հայտնում է Մոսկվայից ուշացող չվերթների մասին
10.01.26 | 13:15 Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը հայտնում է Մոսկվայից երկու չվերթների ուշացումների մասին։ Բացի այդ, օդանավակայանի առցանց թռիչքների տեղեկատախտակի համաձայն՝ Եկատերինբուրգից եկող թռիչքը նույնպես ուշանում է։ Ավելի վաղ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում կոլապս է գրանցվել։ Օդանավակայանը փակ է ժամանող չվերթների համար՝ վատ եղանակային պայմանների պատճառով։