Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Աբովյանում ավտոմեքենա է այրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 14-ին՝ ժամը 14։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգէ ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բարեկամության փողոցում գտնվող ավտոտնակում կայանած ավտոմեքենայում. տուժածներ չկան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ավտոտնակից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է Subaru մակնիշի ավտոմեքենայի սրահը:

Leave a comment