Վահան Կոստանյանը Հռոմում ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ

Վահան Կոստանյանը Հռոմում ներկայացրել է Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հռոմի Ամերիկյան գիտությունների կենտրոնում մասնակցել է «Festival della Diplomazia» հարթակի և Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից համակազմակերպված «Հայաստանի տեսլականը տարածաշրջանային և գլոբալ զարգացումների վերաբերյալ» խորագրով քննարկմանը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է Վաշինգտոնում 2025թ. օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնություններից հետո Հարավային Կովկասում զարգացումները, մասնավորապես խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված տնտեսական, ներդրումային և տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման նոր հնարավորությունները:

Վահան Կոստանյանը պատասխանել է նաև ներկաների՝ Հայաստանի արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններին վերաբերող հարցերին:

Քննարկմանը ներկա էին Իտալիայի կառավարության, խորհրդարանի, փորձագիտական, գիտական, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ:

Leave a comment