Սիրելի՛ Սրբազան, թող Ձեր անվանանակոչության տոնը խաղաղության, հույսի և նոր հաղթանակների առիթ դառնա․ Դանիելյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Բագրատ Սրբազանի անվանակոչության օրվա կապակցությամբ գրել է.

«Այսօր Բագրատ Սրբազանի անվանակոչության օրն է։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունը մեզ համար կապվում է սկզբունքայնության, հայրենասիրության, ազգային արժեքների հանդեպ պատասխանատվության և սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու հետ։

Տավուշի թեմի առաջնորդության տարիներին Սրբազանն իր գործունեությամբ կարողացավ համախմբել մարդկանց, կյանքի կոչել կրթական, մշակութային և հոգևոր բազմաթիվ նախաձեռնություններ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ համայնքներին, երիտասարդներին, երեխաներին, հերոսածին ծնողներին:

Բագրատ Սրբազանի անցած ճանապարհը միայն հոգևոր ծառայության պատմություն չէ։ Այն նաև համոզմունքների, պատասխանատվության և հայրենիքի ճակատագրով մտահոգվելու մասին է։

Անգամ հիմա, երբ նա անցնում է դժվարին փորձությունների միջով, մեզ բոլորիս արժանապատվության, սեփական համոզմունքներին հավատարիմ մնալու և ամեն պարագայում սկզբունքային լինելու դասեր է տալիս։

Սիրելի՛ Սրբազան, թող Ձեր անվանանակոչության տոնը խաղաղության, հույսի և նոր հաղթանակների առիթ դառնա։

Աստված պահապան Ձեզ»։

Leave a comment