Կընդլայնվեն ԲԿ-ների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Կառավարությունն առաջարկում է ընդլայնել բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պահանջները։ Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը։ Նախարարի խոսքով՝ փոփոխության նպատակն է … Read more

ԱՄՆ-Իրան լարվածությունը պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար. Լավրով

11:44 – 5/փետրվարի/2026 Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարաբերությունների ներկայիս լարվածությունը պայթյունավտանգ է ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Այս իրադրությունը սկզբունքորեն պայթյունավտանգ է ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։ Կան շատ ականներ, … Read more

Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը

Արաբական Միացյալ Էմիրություննեի մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը, իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «Մենք աշխատում ենք նույն ձևաչափերով, ինչ երեկ՝ եռակողմ խորհրդակցություններ, խմբային աշխատանք և հետագա դիրքորոշումների համաժամեցում։ Արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», – գրել է նա։ Նշենք, որ երեկ … Read more

ԱՄՆ-ն սկսում է ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները․ Հայաստան է այցելել ամերիկյան ընկերության թիմը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան այցելեց ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմը՝ սկսելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից: «Այս աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում և առաջարկների մշակում երկաթուղու և այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք կօգնեն խթանել երկարաժամկետ տնտեսական աճ Հայաստանում, փոխկապակցվածություն և տարածաշրջանային … Read more