«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ

https://arm.sputniknews.ru/20260928/menq-inqners-bvolvorin-ktshnshenq-putiny-rvosatvomi-ghekavar-likhachvovi-het-handipman-zhamanak-107420983.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1c/107417024_150:0:2881:2048_1920x0_80_0_0_e0f85c362768a7cfc5e6371bd1ae7bc0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ լիխաչով, վլադիմիր պուտին, ռուսաստան

ալեքսեյ լիխաչով, վլադիմիր պուտին, ռուսաստան

Բաժանորդագրվել

Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկրի վրա արտաքին ճնշման մասին` հայտարարել է, որ Ռուսաստանն «ինքը բոլորին կճնշի»։ Դիտարկումը հնչել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ։

Պետական կորպորացիայի ղեկավարը, ներկայացնելով հետագա ծրագրերը, նշել է, որ արտաքին ճնշումը պետք է զարգացման խթան դառնա։

«Հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ մենք առաջ ենք շարժվելու, և որքան շատ մեզ ճնշեն, այնքան բարձր արդյունքներ կունենանք»,-ասել է Լիխաչովը։

«Մենք ինքներս բոլորին կճնշենք»,- պատասխանել է Պուտինը։

Հանդիպումը կայացել է այսօր՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։ Զրույցի ընթացքում Պուտինը դրական է գնահատել «Ռոսատոմի» արդյունքները՝ մատնանշելով տնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաների զարգացումը և Ռուսաստանում ատոմային էներգաբլոկների կառուցման ծրագրերի կատարումը։

«Գիտեմ, որ արդյունքները լավն են` և՛ տնտեսական արդյունքները, և՛ տեխնոլոգիաների զարգացումը, և՛ հեռանկարները լավն են։ Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ ծրագրել էինք Ռուսաստանի Դաշնության ներսում ատոմային բլոկների կառուցման տեսանկյունից, բոլոր ծրագրերը, որ ժամանակին նախանշել էինք, իրականացված են»,-ասել է նախագահը։

Առանձին քննարկվել է լոգիստիկ ուղղության զարգացումը։ Լիխաչովը հայտնել է, որ «Ռոսատոմը» դարձել է Ռուսաստանի խոշորագույն կոնտեյներային լոգիստիկ ընկերությունը և 4–րդ տեղն է զբաղեցնում ԲՐԻԿՍ-ի երկրների շարքում։

Պուտինն իր հերթին նշել է, որ պետական կորպորացիան այդ ցուցանիշները բարելավելու հնարավորություններ ունի։

Քննարկվել է նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ աշխատանքը։ Լիխաչովը պատմել է «Հայրենիքի պաշտպաններ» («Защитники Отечества») հիմնադրամի հետ «Ռոսատոմ»-ի համագործակցության մասին։

Պուտինն ընդգծել է վիրավոր զինծառայողների համար քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո լիարժեք սոցիալական ադապտացիայի և աշխատանքի տեղավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք պահանջված լինեն և իրենց լիարժեք մարդ զգան։ Որպեսզի և՛ սպորտով զբաղվեն, և՛ արժանապատիվ աշխատանք ունենան»,-ասել է նախագահը։

Leave a comment