Շուտով կենսաչափական անձնագրերը կներկայացվեն հանրությանը․ վարչապետ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ասել է, որ նախատեսվում են փոփոխություններ, որոնք վերացնում են բոլոր դեֆորմացիաները, որոնք անձը հաստատող փաստաթղթի մասով տարիներ շարունակ ունեցել ենք՝ այդ թվում անձնագիրը վերցնելու և մնացյալ բաղադրիչների մասով։ «Ենթադրվում է ՀՀ-ում կենսաչափական նոր համակարգի ներդրում՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, բարձր ստանդարտին համապատասխան»,- ասել է նախարարը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս կարևորել … Read more

Ոչ ոք չի ակնկալում ՄԻՊ-ից հրաշքներ, բայց լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն անընդունելի է

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․ «Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։ Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն … Read more

Հայաստանից ԵՄ ուղևորահոսքերն աճել են․վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580 տոկոսով աճել են։ «Սա նշանակում է, որ դեպի ԵՄ մենք պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները և ոչ միայն դեպի ԵՄ։ Բայց այն փաստը, որ ԵՄ-ի հետ մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկաից որոշակի սահամանափակումներ ունեն կրկին ստանդարտի չներդնելու պատճառով»,-ասել է վարչապետը։ Նրա … Read more

Ենթարկվում եմ ժողովրդի նաև այս պահանջին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ ժողովուրդ, ես ձեզ դիմում եմ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես հայ, որպես մարդ, ում կյանքն ու ճակատագիրն անբաժան են այս հող ու ջրից, այս երկրից։ Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է առաջիկա ընտրություններին չմասնակցելու որոշման մասին։ Սա … Read more

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը

Սամվել Կարապետյանին «նախկիններից դուրս» ներկայացնելու փորձերը չեն դիմանում նույնիսկ տարրական փաստական քննությանը։ Բերդի խոշորացված համայնքում տարիներ շարունակ ձևավորված կառավարման համակարգի առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ Հանրապետական կուսակցության անդամ, Բերդի նախկին համայնքապետի որդի Անուշավան (Վանուշ) Մանուչարյանը, ընդգրկվել է Կալուգացու ընտրական ցուցակի 30-րդ հորիզոնականում։ Սա փաստում է, որ նույն կառավարման շրջանակները, որոնք վերջին երկու տասնամյակներում ձևավորել են Բերդի սոցիալ-տնտեսական … Read more

Ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել . Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը գրել է. От создателей «Եղեռնի հուշահամալիրը քանդում են», հիմա էլ, թե բա «Հանրայինը կրճատել է ցեղասպանության հուշահամալիրից ուղիղ եթերը»,մեկը լինի ու հարցնի՝ ինչի՞ հետ եք համեմատել, որ կրճատում եք արձանագրել: Պաշտոնապես հայտարարում եմ, որ Հանրայինի եթերում ուղիղ միացումները լինելու են նույն ձևաչափով և ժամանակաչափով, ինչպես վերջին 7-8 տարիներին: Բացի … Read more

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած երկու նավ են կալանել. ԻՀՊԿ

Իրանցի զինվորականները Հորմուզի նեղուցում երկու նավ են կալանել, որոնք փորձել են առանց թույլտվության անցնել։ Այս մասին հայտնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։ Զինվորականները նշել են, որ «Հորմուզի նեղուցում կարգուկանոնի և անվտանգության խախտումն Իրանի համար կարմիր գիծ է»։

Կոնցեսիայի վերաբերյալ Երևանի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով

Երևանի հայտարարությունները՝ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության հետ կոնցեսիոն պայմանագիրը դադարեցնելու անհրաժեշտության մասին, տարօրինակ են թվում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։ «Հայկական կողմի պնդումները, թե ՀԿԵ-ի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումն իբր «որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում» հանրապետության համար, և այդ կոնցեսիան երրորդ երկրներին փոխանցելու առաջարկները, մեղմ ասած, տարօրինակ են», … Read more

Իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին։Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր առել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։Արդեն տեղի են ունեցել … Read more

Սերժ Սարգսյանի եղբոր աղջկանից կբռնագանձվի 864 հազար ԱՄՆ դոլարի ավանդ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը: Վճռով՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի դուստր Անի Սարգսյանից՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի. «Արենի ՀԷԿ» ՓԲ ընկերության (զբաղվում է էլեկտրաէներգիայի արտադրությամբ) 39.341 հատ բաժնետոմս, Բանկում Անի Սարգսյանի հաշվին առկա 760.274 … Read more