Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվեց

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի խափանման միջոց կալանքը երկու ամսով: Հիշեցնենք, ՔԿ-ն հրապարակել էր «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների ձայնագրությունները: 2025 թվականի հունիսի 25-ին քննչական կոմիտեից հաղորդագրություն էր տարածվել, որում նշվում էր, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:

Հովիկ Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ «ՄԱՍԿ-ի վարչությունը հաշվի առնելով վերջին քաղաքական զարգացումները արտահերթ նիստում վերանայեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Որոշում կայացվեց չմասնակցել ընտրություններին։ Որոշում կայացնելու համար ամենակարևոր դրդապատճառը ընդդիմադիր դաշտի ձայների փոշիացմանը չնպաստելն է։ Միևնույն ժամանակ ՄԱՍԿ-ը շարունակելու է գործադրել իր համեստ ջանքերը … Read more

«Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն». «Հայաստան» դաշինք

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ առաջադրման հայտ ներկայացրեց «Հայաստան» դաշինքը։ Դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 213 անձ՝ 72 կին, 141 տղամարդ։ Ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց հետո դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք ընտրություններին մասնակցում են հաղթելու ակնկալիքով։ «Մենք մտադիր ենք ընդդիմադիր դաշտի համախմբումով ունենալ մեծամասնություն և հասարակությունն այդ վստահությունը ներշնչում է մեզ։ … Read more

Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Դելֆի տնտեսական ֆորում»-ի շրջանակում, Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ, մասնակցել է «Ռազմավարական բաժանարար գծեր․ հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագրով պանելային քննարկմանը։ Արմեն Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, կարևորել Հայաստանի … Read more

ՀԱՊԿ-ում անդամակցության ապասառեցումը չի նախատեսվում. Նիկոլ Փաշինյան

«Գոնե այս պահի դրությամբ մենք այդպիսի պաշտոնական տեղեկություն չունենք»,- կառավարության ճեպազրուցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին թե արդյոք տեղեկություն ունի, որ Ռուսաստանը խոչընդուտներ է ստեղծում իր տարածք հայկական գյուղմթերիքի ուտքի ժամանակ։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի համատեքստում Հայաստանի գործողություններին՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ասաց. «Մեր նախընտրական ծրագրում շատ հստակ գրված է, որ մենք ՀԱՊԿ-ում աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ … Read more

Ջանքեր եմ գործադրել, որ մեր ընտանիքը վերամիավորվի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Աննա Հակոբյանի հետ վերամիավորման թեմային։ «Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, բայց չհայտարարեցի, թե հաշտ եմ այդ որոշման հետ։ Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանն այս ընտրություններին մասնակցում է «ՈՒժեղ Հայաստանով». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներքաղաքական իրադարձություններին։ «Որ ասում են՝ Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին, կեղծ թեզ է։ Այս ընտրություններում մասնակցում է «Ուժեղ Հայաստանով»։ Նախ հրապարակային հայտարարել է իր աջակցությունը, երկրորդ՝ ամբողջ կազմով մասնակցում էին հանրահավաքներին, և այսօրվա ընտրական գործընթացում ուզում ռևանշի հասնել ու վերականգնել 2006թ․ կոալիցիան»,- ասել է նա։ Նա խոսել է նաև … Read more

Իսկ Մայր աթոռն ինչու՞ չի դատապարտում, զանգեր չի հնչեցնում, քույր եկեղեցիներին չի դիմում

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ավելի քան երկու տարի է, քաղաքական որոշ ուժեր, փորձագետներ եւ վերլուծաբաններ, բայց հատկապես՝ Ստեփանակերտի «քաղէլիտան» տարփողում են, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եւ Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի կողմից հալածվում են, քանի որ պաշտպանում են Արցախի դատը: Նույն շրջանակներից այսօր պահանջում են, … Read more

Երևանի նախկին քաղաքապետը, Գյումրիի համայնքապետը գործել են կառավարության դեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018 թ․ ընտրություններից հետո իրենց կուսակցության ներքո ձևավորված իշխանությունն ու Երևանի նախկին քաղաքապետը «ուղղակի թե անուղղակի հազար ձևերով իրենց օրակարգերով էին, դրա արդյունքն ու հետևանքը մենք այսօր տեսնում ենք»։ Ըստ նրա՝ «Երևանի նախկին քաղաքապետը, Գյումրիի համայնքների ղեկավարները ուղղակի թե անուղղակի, բացահայտ կամ ոչ բացահայտ գործել են կառավարության դեմ։ … Read more

Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը. Ուրալօղլու

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի արդյունաբերական պալատի նիստի ժամանակ խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է այլընտրանքային կապուղիներին՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Ուրալօղլուի խոսքով՝ Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը արագացրել է համաշխարհային առևտրում այլընտրանքային ուղիների որոնումը և օրակարգ բերել այլընտրանքային տրանսպորտային ուղիների կարևորությունը։ «Ասիայի, … Read more