Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, Փաշինյանը վերարտադրվելու է. Աղազարյան

Ինչպես հայտնել էինք, Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին: Լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իշխանության ու ընդդիմության շանսերը, ասել է. «Եթե «Մեր ձևով»-ը չհամախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, եթե «Մեր ձևով»-ը համախմբի ընդդիմությանը մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը շանս չունի»:

Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույց տեղի չի ունեցել. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցի իր էջում գրել է. «X սոցիալական հարթակում որոշ օգտահաշիվների կողմից տարածվում է ակնհայտ կեղծ և մանիպուլյատիվ տեղեկություն այն մասին, թե իբր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում է կատարել՝ հայտնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի մասին։ Հայտնում եմ, որ նման հեռախոսազրույց տեղի չի ունեցել։ Հայաստանի … Read more

Բաքուն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Երևանում Թուրքիայի դրոշի այրման մասնակիցներին

Ապրիլի 23-ին Երևանում անցկացված «Ջահերի երթի» ընթացքում Թուրքիայի դրոշի այրումը դատապարտվել է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի ԱԳՆ-ից APA գործակալությանը հայտնել են, որ Հայաստանի կառավարությունը պետք է ժամանակին կանխեր նման ակցիան, որը, նրանց գնահատմամբ, հանդիսանում է էթնիկ հողի վրա ձևավորված ատելության դրսևորում, և ապահովեր համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Գերատեսչությունը նշել է, որ նման «անընդունելի գործողությունները» չեն կարող արդարացվել … Read more

Նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ պետք է չկրկնվի. Պուտինի ուղերձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ. «Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առաջ՝ 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի առջև։ Դաժան հաշվեհարդար է իրականացվել անպաշտպան, ոչ մի բանում մեղավոր մարդկանց նկատմամբ․ նրանք սպանվել են, վիրավորվել, վտարվել իրենց քաղաքներից ու բնակավայրերից։ Այս ողբերգությունը ցնցել է … Read more

ՀՀ–Ֆրանսիա համագործակցությունը գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։ Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ … Read more

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակին: Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը եւ Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը … Read more

Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ հանդես է եկել տեսաուղերձով։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր այն հայրենակիցներին, ովքեր հայ լինելու համար ջարդի, տեղահանության ու սովի ենթարկվեցին Օսմանյան Կայսրությունում։ Մեծ Եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն … Read more

Հիշելով անցյալը՝ ՀՀ-ն ապագան կառուցում է խաղաղության օրակարգով. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ. «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով: Հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական … Read more

Միասին ընտրություններն են կեղծել, իշխանություն պահելու համար 2-ով Մարտի 1 արել ու հիմա դժգոհում են իրարից. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցներից մեկում արտահայտած մտքին, թե ինքն ամենից շատ զղջում է իր հաջորդի (Սերժ Սարգսյանի) կառավարման համար: «Ուրեմն երկուսով (միասին) 2008-ի նախագահական ընտրություններն են կեղծել, երկուսով իշխանություն պահելու համար մարտի 1-ն են արել, հիմա էլ իրաի՞ց են դժգոհում… դե … Read more

Հայոց Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից հանցագործության շարունակությունն է․ Մավրիդես

Եվրոպական խորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։ Եվրախորհրդարանի պատգամավորն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։ «Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության … Read more