Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել Փորձել են ՌԴ-ից 72 մլն ռուբլի ներմուծել

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Զվարթնոց օդանավակայանում բացահայտվել են Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան խոշոր չափի կանխիկ գումարներ ներկրելու երկու դեպք՝ ընդհանուր 72,6 մլն ռուսական ռուբլու չափով։ Երկու ՌԴ քաղաքացիներն էլ ձերբակալվել են, նախաձեռնվել են քրեական վարույթներ, իսկ դատարանը նրանց նկատմամբ կիրառել է տնային կալանք։ «ՀՀ օդային և ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող … Read more

9 միլիոն դրամ` 4 օրում 4 նյութ գովազդելու համար

Հայաստանյան տեղեկատվական դաշտում ձևավորվում է վտանգավոր մի պրակտիկա, երբ քաղաքական ներկայությունը այլևս չի կառուցվում հանրային վստահության վրա, այլ ուղղակի գնվում է թվային հարթակներում։ Վերջին օրերին դրա ամենաակնառու օրինակը Սամվել Կարապետյան-ի գովազդային ակտիվությունն է, որը ավելի շատ հիշեցնում է լ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի անունից տարածվող «գաղտնի» նամակը կեղծ է

Սոցիալական ցանցերում ապրիլի 27-ից տարածվում է նամակ, որը վերագրվում է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանին։ Նամակում նշվում է, թե նա դիմել է հյուրանոցներին՝ ապրիլի 23-24-ին համարներ ամրագրելու թուրք և ադրբեջանցի հյուրերի համար՝ «միջմշակութային երկխոսության և համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակում՝ միաժամանակ պահանջելով խիստ գաղտնիություն։ «Խնդրում ենք դիտարկել ձեր հյուրանոցում համարներ ամրագրելու հնարավորությունը 2026 թվականի ապրիլի 23-ին և 24-ին … Read more

Առաջարկում է վերանայել տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքը

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ հարակից օրենքներում կատարել ենք փոփոխություն, որը վերաբերում է տարիքային շեմը սահմանող դրույթին: ՀՀ մի շարք օրենքներում կան սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձն աշխատանքից ազատվում է: Ներկայում ունենք առողջության եւ կյանքի տեւողության բարելավում եւ կարծում ենք, որ 65 տարեկանն այն տարիքը չէ, որ պետք է սահմանափակել մարդու աշխատելու իրավունքը: … Read more

Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ․ Խաթիբզադե

Իրանի հակամարտությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ավարտված չէ, Իսլամական Հանրապետությունը շարունակում է պաշտպանական դիրք զբաղեցնել բոլոր ուղղություններով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ «Կարծում եմ՝ դժվար է ասել, որ պատերազմն ավարտված է։ Քանի դեռ պատերազմը չի ավարտվել բոլոր ճակատներում, խաղաղությունը չի կարող երաշխավորված լինել։ Եվ հետևաբար, կարծում եմ, Իրանը չի կարող վտանգել … Read more

Չպետք է նստեք կաբինետներում, պետք է շրջեք ու լսեք մարդկանց. Ծառուկյանը՝ թիմակիցներին

Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ «Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից և պաշտպանության համակարգից մինչև տնտեսության զարգացում … Read more

Սպահանի թունելներում պահվում է շուրջ 200 կգ մինչև 60% հարստացված ուրան. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների մեծ մասը, հավանաբար, շարունակում է մնալ Սպահանի միջուկային համալիրում։ Այս տարածքը նախորդ տարի և 2026-ի ընթացիկ պատերազմի ժամանակ ենթարկվել է ամերիկա-իսրայելական օդային հարվածների, ինչի պատճառով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները 2025-ի հունիսից զրկված են օբյեկտ մուտք գործելու հնարավորությունից։ Գործակալության տվյալներով՝ Սպահանի ստորգետնյա … Read more

Անհապաղ ազատ արձակել Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյան

«Ես երբևէ չեմ հիշում, որ քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ունեցող այսքան կուսակցություններ, որոնք նույնիսկ Հայաստանի ներսում դժվարությամբ են իրար հետ լեզու գտել,  միավորվեն հանուն այն արժեքների, որոնց հավատարիմ են, հանուն քաղաքացիների, որոնց իրավունքները ոտնահարվում են և հանուն Հայրենիքի, որն այսօր աշխարհաքաղաքական սակարկման առարկա է դարձել»,-Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դիմաց հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։  Նա նշեց, որ … Read more

Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը. Պեսկով

Ռուսաստանը չի քննարկում ՕՊԵԿ+-ից դուրս գալու հարցը․ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ՕՊԵԿ+-ից և ՕՊԵԿ-ից դուրս գալը ԱՄԷ-ի ինքնիշխան որոշումն է, և Ռուսաստանը հարգում է այն»,- ընդգծել է նա։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄԷ-ն հայտարարել էր ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին, որը ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ

Իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստանի» Ավանի գրասենյակ․ կան բերման ենթարկվածներ։ Հակակոռուպցիոն կոմիտեից civic.am-ին հաստատում են, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի։ Ըստ տեղեկություններով՝ ձերբակալվածների թիվը հասնում է 5-6-ի։