Փաշինյանը հաստատեց, որ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան

«Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահին»,-կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-5-ին Երևանում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո

Գերիների հարցի քննարկումը տեղի է ունենում երկկողմ ձևաչափով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը գերիների հարցն Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ ձևաչափով։ «Եվ այնտեղ, որտեղ կտեսնենք, որ այլ ձևաչափով քննարկելու արդյունավետության պոտենցիալ կա, չենք խուսափի այդ ձևաչափով քննարկելուց»,- շեշտել է նա։

Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար Հեղուկ գազի գները էական կիջնեն. նախարար

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստան կհասնի հեղուկ գազի խմբաքանակն ու գինը կնվազի։ Ըստ նրա, Հայաստանում հեղուկ գազ չկար 2 հիմնական պատճառով՝ Իրանի հետ կապված իրադրությունը և Վերին Լարսը։ Այժմ Լարսը արդեն բաց է, արդեն գազով բեռնված մեքենաներ են եկել։ «Կարծում եմ, որ արդեն ուրբաթ կամ շաբաթ օրվա դրությամբ Հայաստան կմտնի այնքան … Read more

Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ ««Մեծ Եվրասիա» կամ սլավոնա-թուրքական կայսրություն կառուցելու և եվրոատլանտյան քաղաքակրթությանը ռազմավարական պարտության մատնելու պուտինյան ծրագիրը ձախողվել է։ Ինչպես անցյալ դարի քսանական թվականներին Մուստաֆա Քեմալն է բոլշևիկներին «սոցիալիստական հեղափոխության» խոստումով մոլորեցրել, ապա հանգիստ անցել արևմտյան ճամբար, այնպես էլ Էրդողանն է Պուտինին դաժանորեն խաբել՝ … Read more

Ադրբեջանի տարածքով 26 հազար տոննա ապրանք է եկել Հայաստան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերից մինչ օրս Ադրբեջանի տարածքով շուրջ 26 հազար տոննա ապրանք է ներկրվել Հայաստան։ «Հիմա գործնականում արգելքներ և խոչընդոտներ չկան, որ Հայաստանից ապրանքներ արտահանվեն։ Գործարար համայնքները՝ կողմերը, ցուցակներ են փոխանցել, և համոզված եմ, որ Հայաստանից որոշակի ապրանքախմբեր կարտահանվեն Ադրբեջան»,- ասել է վարչապետը։ Նա նշել է, որ մինչ այժմ գործարար համայնքներն … Read more

Կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի՝ արցախցիների վերադարձի մասին հայտարարություններին։ Նա պնդել է, որ «կալուգացի օլիգարխը չի հասկանում՝ ինչ է ասում և ինչի համար է ասում»: Ըստ վարչապետի՝ «Իրեն հանձնարարում են, ինքն ասում է։ Ինքը հարցերի փոխկապակցվածությունն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է»։

Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպումը կարևոր իրադարձություն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի՝ Հայաստան այցին։ Նախապես այցի մասին չհրապարակայնացնելը նա պայմանավորել է անվտանգության նկատառումներով։ Փաշինյանը շեշտել է, որ այդ հանդիպումը կարևոր իրդարձություն է։ «Որովհետև երբ մեր փոխվարչապետն էր այցելել Ադրբեջան, նույն կանոններն են պահվել։ Իսկ լրատվական արտահոսքերը երբեք բացառել հնարավոր չէ»,-ասել է վարչապետը։ Փաշինյանը նաև պատմական է գնահատել փոխվարչապետի … Read more

Պետպատվերով գնում ես, ասում են 1 ամսից արի, 1 ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա. Ծառուկյան

«Բժշկական ծառայությունները պետք է անվճար լինեն»,-Աջափնյակում ԲՀԿ գրասենյակի բացման ժամանակ իր համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է, որ ներդրված ապահովագրության համակարգից մարդիկ դժգոհություններ ունեն։ «Պետպատվերով գնում ես, ասում են մեկ ամսից արի, մեկ ամսից գնում ես՝ ասում են, տեղ չկա։ Կամ գնում ես, ասում են, էդ հիվանդությունը պետպատվերում ընդգրկված … Read more

Երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պարոն Կարապետյան, պարոն Քոչարյան և պարոն Ծառուկյան, նույն բակերում նույն մարդիկ երեքիդ շտաբերին էլ խոստանում են հարյուրավոր ձայներ, բայց երեքիդ էլ վերջում քցելու են, ավելի լավ ա խնայեք ձեր փողերը, որովհետև մի մասը բռնվելու է, մի մասը քցի, դուք էլ մնաք կոտրած տաշտակի … Read more

Հայաստանը ստորագրել է խաղաղության խորհրդի կանոնադրությունը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունել է Խաղաղության խորհրդի կանոնադրության վավերացման նպատակահարմարության մասին որոշումը։ Ըստ հիմնավորման՝ խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին, մինչդեռ ԱՄՆ-ը փաստաթուղթը ստորագրել է հունվարի 16-ին։ Հիմնավորման համաձայն՝ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում։ Այն … Read more