Սլավոնա-թուրքական իմպերիա կառուցելու՝ պուտինյան ծրագիրը ձախողվել է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

««Մեծ Եվրասիա» կամ սլավոնա-թուրքական կայսրություն կառուցելու և եվրոատլանտյան քաղաքակրթությանը ռազմավարական պարտության մատնելու պուտինյան ծրագիրը ձախողվել է։

Ինչպես անցյալ դարի քսանական թվականներին Մուստաֆա Քեմալն է բոլշևիկներին «սոցիալիստական հեղափոխության» խոստումով մոլորեցրել, ապա հանգիստ անցել արևմտյան ճամբար, այնպես էլ Էրդողանն է Պուտինին դաժանորեն խաբել՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելով Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներին։ Բայց ռազմավարական այդ պարտության համար ինչո՞ւ պիտի Հայաստանը վճարի. որևէ մեկը հոդաբաշխ պատասխան ունի՞»։

Leave a comment