Ցույցերը եղել են խաղաղ, մինչև ոստիկանության գործողությունները. դատախազ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում անդրադարձել է 2008թ. մարտի 1-ի գործին՝ ընդգծելով, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ։ «Սա այլևս արձանագրված է ոչ միայն Ֆարմանյանի, այլև Մյասնիկ Մալխասյանի ու Մուշեղ Սաղաթելյանի գործերով։ Ցույցերը եղել են խաղաղ մինչև 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը, … Read more

Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանը չի կարողանում համաձայնության գալ միջուկային համաձայնագրի շուրջ։ «Իրանը չի կարողանում կողմնորոշվել։ Նրանք չգիտեն, թե ինչպես կնքել ոչ միջուկային համաձայնագիր։ Լավ կլինի՝ հնարավորինս շուտ խելքի գան»,- գրել է նա Truth Social-ում։ Գրառումն ուղեկցվել է նկարով, որում Թրամփը պատկերված է ռազմական գործողությունների ֆոնին՝ “No more Mr. Nice Guy!”(այլևս … Read more

Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը ողջունել է, երեկ Կարսում տեղի ունեցած Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Նա այս մասին գրառում է կատարել իր X-ի էջում։ «Այսօր կարևոր հանգրվան է տարածաշրջանային կապակվածության և խաղաղության համար։ Հայ և թուրք պաշտոնյաները հանդիպեցին Կարսում, որպեսզի հայտարարեն Գյումրի-Կարս երկաթուղու վերանորոգման համատեղ աշխատանքային խմբի ստեղծման … Read more

Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ թագավորության թագավոր Չարլզ III-ի և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը. հայտնում են դեսպանությունից։ Այն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III-ը Կոնգրեսի առջև:

Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

Ադրբեջանի փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը Երևանում է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական պաշտոնական պատվիրակություն է ժամանել Հայաստան։

Իրանի նախկին ԱԳ նախարարը փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարnuակшն վարչախմբի հասցեին. Ոսկանյան

Իրանի նախկին ԱԳ նախարար, այժմ Թեհրանից այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Մանուչեհր Մոթթաքին իրանական պետական հեռուստատեսության եթերում փաստացի մեղադրանքներ է հնչեցրել Բաքվի բարբարոսական վարչախմբի հասցեին։ Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի, նա հայտարարել է, որ մասնագետների կարծքով՝ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսում իրականացված հարձակումների ընթացքում օգտագործվել է արհեստածին Ադրբեջանի օդային տարածքը։ Կան տեղեկություններ, որ օգտագործվել են նաև այդ երկրի … Read more

Կենսաչափական նոր անձնագրերը հասանելի կլինեն աշնանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն … Read more

Գիտնականների հետ հանդիպմանը Փաշինյանը խոսել է դպրոցներում ցնցուղների անհրաժեշտության մասին

«Մենք հիմա մարզադահլիճներում լոգարաններ և ցնցուղներ ենք ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայից հետո, սպորտով զբաղվելուց հետո օգտագործեն»,- այս մասին Գիտությունների Ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ տասնյակ դպրոցներում, որտեղ այդ ցնցուղները կամ լաբորատոր սարքերը կան, կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում. «Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, … Read more

Գյուղացին մենակ է մնացել իր պրոբլեմների հետ․ սա անթույլատրելի է․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես վերջին շաբաթները շրջում եմ մեր գյուղերով, տարբեր մարզերում։ Ուզում եմ կիսվել իմ տպավորություններով։ Մարդիկ համատարած փոփոխություններ են ուզում։ Կան տարիներով կուտակված պրոբլեմներ. ոչ ոք ո´չ փորձում է լուծել, ո´չ խոսել մարդկանց հետ, ո´չ էլ՝ մի լուծում առաջարկել։ Պրոբլեմների 80-90 տոկոսը ճիշտ կառավարման դեպքում շատ կարճ … Read more

Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին, ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերանայման համաժողովում, հանդես է եկել տագնապալի հայտարարությամբ։ Նրա խոսքով՝ միջուկային աղետի վտանգն այժմ հասել է Սառը պատերազմի ժամանակներից ի վեր ամենաբարձր մակարդակին։ «Սա հատուկ պահ է։ Միջուկային աղետի ռիսկն աճել է մինչև այնպիսի մակարդակի, որն աննախադեպ է «Սառը պատերազմի» տարիներից ի … Read more