Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային … Read more

Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան արձագանքել է Իլհամ Ալիևի հեռավար ելույթին, որում քննադատել է ԵԽ-ին՝ Ադրբեջանի դեմ բանաձևեր ընդունելու համար։ Նշենք, որ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին հեռավար ելույթում Ալիևն ասել էր, թե 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլի 30-ը Եվրախորհրդարանն ընդունել է Ադրբեջանի դեմ ուղղված 14 բանաձև, որոնք վիրավորանքներ և կեղծ տեղեկատվություն … Read more

Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում

Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Սա երկու երկրների առաջնորդների առաջին բարձր մակարդակի շփումն է 2021 թվականից ի վեր։ Ինչպես հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին … Read more

«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Երեկ և այսօր, Հայաստանի ներսում տիրող տրամադրությունները նմանվել է հեռավոր մի գյուղի, որի որոշ բնակիչներ ուրախացել են, որ «քաղաքից լիքը մարդ» է եկել իրենց գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մի «հարսանիքի» մասնակցելու: Ընդ որում՝ այդ «հարսանիքը» հյուրերին է պետք, ոչ թե «այդ գյուղի բնակիչներին»: Նրանք իրենց հեռահար ու … Read more

8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն 8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար և նշել․ «8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ դիտարկվում … Read more

Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին։ Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ «Սա շատ կարևոր է։ Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը տևական կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ չափազանց շատ երկրներ են ներկա, և կարևոր է, որ Հայաստանը հանդես է … Read more

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռավար ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին։ «Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք և սովորեցինք խաղաղ ապրել։ Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, որը նախագահ Թրամփը ևս ստորագրեց՝ որպես վկա»,- շեշտել է Ալիևը։ Նա վստահեցրել է, որ այժմ խաղաղությունը իրականություն … Read more

Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ

Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում նշել է, որ 2022-ի ԵՔՀ-ի գագաթնաժողովը կարևոր դեր ունեցավ խաղաղության հաստատման հարցում, երբ քառակողմ հանդիպման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ըստ նրա՝ այժմ Հայաստանը ընթանում է շատ կարևոր նախագծի ճանապարհով։ «Դա TRIPP-ն է, որը կնպաստի խաղաղությանը՝ ապաշրջափակելով տարածաշրջանի … Read more

Նոր կենսաչափական անձնագրերը տպագրվելու են Նիդերլանդներում

Ապրիլի 29-ից մայիսի 1-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում էր, որտեղ տեղակայված «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում տպագրվելու են ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։ Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային … Read more

Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում․ Կալաս

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին հարցին շեշտել է, որ Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում։ «Այստեղ մեկ ամսից ընտրություններ են, իհարկե, եվրոպական հեռանկարը սեղանին է, և Հայաստանը ինքը կորոշի»,- ասել է Կայա Կալասը։