Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստին։ Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։

«Սա շատ կարևոր է։ Մենք մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը տևական կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ չափազանց շատ երկրներ են ներկա, և կարևոր է, որ Հայաստանը հանդես է գալիս բոլոր եվրոպացիների հետ միասին։

«Առաջին անգամ է, որ Ուկրաինայի նախագահը այց է կատարում, որը ցույց է տալիս մեր միասնականության մասշտաբը՝ նրանց, ովքեր կարևորում են կյանքը»,- շեշտել է Զելենսկին։

Leave a comment