ՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի անվտանգության, բարեվարքության և … Read more

Փաշինյանն ու Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներին:

Ոչ թե սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին. Օրբելյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին

Սահմանադրական դատարանն իրավասու է լուծել մանդատների բաշխման կարգի սահմանադրականության հարցը։ Այսօր Սահմանադրական դատարանում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Օրբելյանն ասաց, որ չի անդրադառնա ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ իրենց առաջին պահանջին, քանի որ գործընկերներն արդեն մանրամասն ներկայացրել են այդ հարցը։ Նրա խոսքով՝ ինքը կանդրադառնա երկրորդ պահանջին՝ ԲՀԿ-ի մանդատներին։ «Այս … Read more

ՀՀ պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում

Հայաստանի Հանրապետությունում չկա հստակ իրավական կարգավորում, որով պարտադիր կսահմանվի՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է տեղադրված լինի բոլոր բնակավայրերի մուտքերում: Գործնականում որոշ համայնքներում պետական դրոշներ տեղադրված են համայնքային նախաձեռնությամբ, սակայն միասնական մոտեցում եւ պարտադիր պահանջ գոյություն չունի: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության … Read more

Պարոն Քոչարյանի պատճառով մեծ ռեսուրս ենք կորցրել այս նախագծի տապալմամբ. Հայկ Սարգսյանը մեղադրեց Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում էր ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, հիմնական զեկուցողն էլ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր: Նա առաջարկում էր լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական պատասխանատվություն սահմանել քաղաքացու կողմից պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության կամ զորահավաքային զորակոչից կամ վարժական հավաքից խուսափելու հատկանիշներով հարուցված … Read more

Պարզաբանումներ IMEI գրանցման համակարգի մասին

IMEI համարների գրանցման համակարգ․ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։ Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Կարգավորումը միտված է՝ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը, ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար, պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից, ներդնելու բջջային … Read more

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ

Մենք ռուսական կողմի հետ Թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում, մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել էր՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները, այդ թվում՝ Թրիփը, լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով՝ ընդգծելով՝ ՌԴ-ի … Read more

Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել

Իսպանիայում հունիս ամսվա ընթացքում անոմալ շոգի հետևանքով մահացել է շուրջ 900 մարդ։ Ամսվա ընթացքում երկրում երկու անգամ թարմացվել են ջերմաստիճանի պատմական ռեկորդները։ Երկրի մեծ մասում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին գերազանցել է +35°C-ը, իսկ առանձին շրջաններում հասել մինչև +40°C։ Հունիսը դարձել է շոգի զոհերի թվով երկրորդ ամենամահաբեր ամիսը 2015 թվականից ի վեր, երբ Իսպանիայում սկսել են … Read more

Մեր հայրենակիցների 21%-ը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր ուժերին. Արամ Վարդևանյան

«Մեր հայրենակիցների 21 տոկոսը, լսելով ձայնագրությունները, չեն տվել իրենց քվեն ընդդիմադիր հայացքներ ունեցող ուժերին. մեղմ ասած, այս ամենն ունեցել է էական ազդեցություն»,- ՍԴ-ն նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը: «Հակակոռուպցիոն կոմիտեն ինչի՞ համար պետք է ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ, ո՞րն էր դրա անհրաժեշտությունը. խնդիրը կանխարգելո՞ւմն է, միանշանակ ողջունելի է, բայց Բարձր … Read more

Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ուրեմն ինքը Փաշինյանի պրոյեկտն է․ Հովիկ Աղազարյան

«Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը մտնի խորհրդարան, գտնում եմ, որ մանդատները վերցնելը ճիշտ է՝ հենց պետականության առումով, որովհետև իշխող ուժի և ընդդիմադիր ուժի մանդատները մոտիկ են իրար, այն հնարավորություն է տալիս առաջնորդվել պետական շահով և հանգամանքն օգտագործել արտաքին քաղաքականության մեջ ճկուն դիրքորոշումներ ունենալու համար»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մանդատները վերցնել-չվերցնելու հարցին։ «Եթե … Read more