Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում. ԱԳՆ

Մենք ռուսական կողմի հետ Թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում, մեր երկկողմ օրակարգում ռուսական կողմի հետ այս պահին նման հարց չկա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել էր՝ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, և տարանցման կանոնները, այդ թվում՝ Թրիփը, լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով՝ ընդգծելով՝ ՌԴ-ի հետ համատեղ աշխատանքի ընթացքում որևէ հարց չի առաջանա։

Leave a comment