Պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին. Սամվել Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ «Ես պատրաստ չեմ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին, մենք իշխանությունը վերցնելու ենք։ Մենք չենք քննարկում «եթե»-ներ, մենք քննարկում ենք՝ «երբ», այդ «երբ»-ը լինելու է հունիսի 7-ին»,- ասել է նա։

Ռուսաստանի վառելիքային համակարգը ճնշման տակ է

Ուկրաինական անօդաչու հարվածները լրջորեն խաթարել են Ռուսաստանի նավթավերամշակման համակարգի աշխատանքը։ Ռուսական և արևմտյան աղբյուրների գնահատմամբ՝ 2026 թվականի գարնանը հարվածների հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ կանգնել են Ռուսաստանի եվրոպական հատվածի խոշոր նավթավերամշակման գործարանները, որոնք ապահովում էին երկրի բենզինի արտադրության մոտ մեկ երրորդը։ Խոսքը վերաբերում է «Ռոսնեֆտի», «Լուկօյլի», «Գազպրոմ նեֆտի», «Սուրգուտնեֆտեգազի» և «Նովատեկի» խոշոր արտադրական հարթակներին՝ Տուապսեում, Յարոսլավլում, … Read more

Համատարած վախի մթնոլորտ է․ մարդիկ տանը իրար չեն ուզում ասել, թե ում են ընտրելու․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները» գրառմամբ։ Տեսանյութում խոսելով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածվող ձայնագրությունների մասին՝ մասնավորապես ասել է․ «Հրապարակումները բերել են նրան, որ մարդիկ շատ վախեցած են իրենց կարծիքն արտահայտելու, հավաքներին մասնակցելու համար։ Այս վախի մթնոլորտը ծառայում է միայն իշխանությանը և հետևաբար իշխանությունը սրա քանակն ավելացնելու … Read more

«Ռոսսելխոզնադզորը» խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված

Ռոսսելխոզնադզորը Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև միրգ-բանջարեղենի մատակարարումների հետ կապված խնդիրներ է արձանագրում: Գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտն այս մասին հայտարարել է «Վեստի»-ի եթերում։ «Հարցն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների, այլ նաև բանջարեղենի և մրգերի հետ»,- ասել է Դանկվերտը: Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է ծաղկային արտադրանքի ներմուծումը Հայաստանից։

Արևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի վրա ֆիզիկական հարձակման սցենարը։ Լավրովը հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Երրորդ ռեյխն իր դրոշների ներքո էր միավորել գրեթե ողջ Եվրոպան։ «Ճիշտ այդպես էլ հիմա՝ նացիզմի, ռևանշիզմի նույն դրոշների ներքո, ստեղծում են համաեվրոպական հարձակողական խումբ Ռուսաստանի դեմ։ Արդեն ոչ միայն հիբրիդային … Read more

Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ վարում է անբարեխիղճ և ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով ՌԴ տրամադրած ֆինանսական և տնտեսական հնարավորությունները: Վոլոդինի խոսքով՝ Փաշինյանը քաղաքական բոլոր որոշումներն արդեն կայացրել է հօգուտ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված արևմտյան երկրների։ «Քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Ուզում եմ ընդգծել՝ … Read more

Ստացվում է՝ «Ռոսսելխոզնադզորը» Ռուսաստանի քաղաքացիներին կանխամտածված թունավորել է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ ««Ռոսսելխոզնադզորը», պարզվում է, ոչ միայն Հայաստանից ծաղիկների, այլև պտուղ-բանջարեղենի ներմուծման հետ կապված խնդիրներ է տեսնում։ Ստացվում է՝ Հայաստանի ընտրություններին նախորդած հինգ տարիներին «Ռոսսելխոզնադզորը» Ռուսաստանի քաղաքացիներին կանխամտածված թունավորել է հայկական «Ջերմուկ»-ով, ծաղիկներով, մրգով և բանջարեղենով։ Հիմա էդ պատճառած վնասը ո՞վ պիտի փոխահատուցի։ … Read more

Երբ իշխանությունն ասում էր՝ ընդդիմությունը շանս չունի, նկատի ուներ, որ թեկնածուներին խաղից կհանի

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Փաստորեն, երբ իշխանությունն ասում էր, որ ընդդիմադիր ուժերը շանս չունեն հաղթելու, նկատի ուներ, որ թեկնածուներին հերթով խաղից հանելու են։ Մարդ լինի` հոդվածն ի՞նչն է, որ մարդկանց վրա չկախեն։ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսը փորձում են խլել, նրա ցուցակից Անդրանիկ Թևանյանի վրա պետական դավաճանության հոդված են «կարում», առավոտից էլ ուժայինները … Read more

Կարող եմ գրպանս փակել և նորից կլինեմ շատ հարուստ մարդ. Կարապետյան

Ռուսաստանահայ գործարար, «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ասուլիսի ընթացքում շեշտել է, որ կարող է ընդամենը իր գրպանը փակել և նորից դառնալ շատ հարուստ մարդ։ «Ինձ ոչ մի բան պետք չէ։ Իշխանության կարիք էլ ես չունեմ։ Ուզում եմ հնարավորություն ստանալ՝ օգնելու մեր ժողովրդին։ Միգուցե սա գլուխգովանություն է, բիզնեսմեններն այդպիսի հատկություն ունեն, բայց զգում եմ, … Read more

ԲՀԿ-ն ոչ միայն տանում է Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։ Դժվար է նաեւ գտնել նաեւ ինձանից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։ Բայց … Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված … Read more