Ստացվում է՝ «Ռոսսելխոզնադզորը» Ռուսաստանի քաղաքացիներին կանխամտածված թունավորել է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

««Ռոսսելխոզնադզորը», պարզվում է, ոչ միայն Հայաստանից ծաղիկների, այլև պտուղ-բանջարեղենի ներմուծման հետ կապված խնդիրներ է տեսնում։

Ստացվում է՝ Հայաստանի ընտրություններին նախորդած հինգ տարիներին «Ռոսսելխոզնադզորը» Ռուսաստանի քաղաքացիներին կանխամտածված թունավորել է հայկական «Ջերմուկ»-ով, ծաղիկներով, մրգով և բանջարեղենով։

Հիմա էդ պատճառած վնասը ո՞վ պիտի փոխահատուցի։ Այսքա՞ն էլ անտրամաբանական երկիր»։

Leave a comment