Նպատակ ունենք ԵՄ արտահանումը քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ․ Գևորգ Պապոյան

«Էկոնոմիկայի նախարարությունը մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել կառավարություն՝ ԵՄ, Մերձավոր արևելք արտահանման աջակցման։ Ճիշտ է՝ ԵՄ արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ագրեսիվ ենք և նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- լրագրողների հետ զրույցում ասել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Հարցին, թե ինչի հետ է կապված ՌԴ-ի կողմից սահմանափակումները, նախարարը նշել է․ «Խնդիրը շատ տեխնիկական … Read more

Գալու է ստի ու չարի վերջը. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հրապարակել է կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի 6-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․ «Ստի ու չարի վերջը.Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարացնել 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում իր կայացրած դավաճանական որոշումը։ Ձեռքի հետ շարունակում է նաև հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն քարոզել։ Նախընտրական շոու-զորահանդեսի ժամանակ նա հայտարարեց, որ 7 երկրներից կարողացել է սպառազինություն գնել միայն 2022թ․ հոկտեմբերից հետո։ … Read more

Նարեկ Կարապետյան․ պատրաստ ենք համագործակցել մաքուր անցյալ ունեցող մարդկանց հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ են համագործակցել այն մարդկանց հետ, ովքեր «պետությանը չեն դավաճանել և մաքուր ձեռքերով են աշխատել»՝ շեշտելով համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը երկրի վիճակը փոխելու համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ղեկավարվի գործնական մոտեցմամբ և աշխատանքային օրակարգով, իսկ գլխավոր նպատակը պետք է լինի արագ տնտեսական ու ինստիտուցիոնալ … Read more

Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի Կիևյան կամուրջը կհիմնանորոգվի

«Կիևյան» կամուրջի հիմնանորոգման մրցույթը կայացել է: Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է. այն ամբողջությամբ կփակվի միայն ասֆալտբետոնե ծածկի և դեֆորմացիոն կարերը փոխարինելու ժամանակ:

Դպրոցը փակելը նույնն է, որ նպատակային գյուղ դատարկես. Թաթոյան

«Վերջ ենք տալու դպրոցների կույր օպտիմալացմանը։ Դավիթ Բեկում գտնվող պատմական նշանակության դպրոցը, որտեղ սովորել է Արամ Մանուկյանը, այսօր ցանկանում են փակել։ Մինչդեռ այդպիսի դպրոցները պետք է պահպանվեն, վերածվեն կրթական ու պատմամշակութային կենտրոնների»,- Կապանում ունեցած ելույթում ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նա ընդգծել է, որ Սյունիքում ամենամեծ օպտիմալացումներն են։ «Դպրոցը փակելը նույնն … Read more

Նիկոլ Փաշինյանը հեռազխոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ զանգի և շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել … Read more

Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզումն աղետալի կլինի Հայաստանի համար. Ռոբերտ Քոչարյան

«Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների խզման հետևանքները Հայաստանի համար աղետալի կլինեն»,-այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ «Հայաստանի համար սա (Ռուսաստանի հետ կապերի խզումը) պարզապես աղետալի կլիներ։ Գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսը արտահանվում է Ռուսաստան։ ԵՄ շուկան պարզապես փակ է, փակ շուկա, պաշտպանված։ Այնտեղ առկա … Read more

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ երեխաներ,Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, … Read more

Սամվել Կարապետյանը խոստացել է լուծել Երևանի հիմնական խնդիրները

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանությունները չեն լուծել Երևանի կարևոր խնդիրները՝ մատնանշելով աղբավայրի, տրանսպորտի և կանաչապատման հարցերը։ Նրա խոսքով՝ դաշինքը նախատեսում է խոշոր ներդրումներ իրականացնել մայրաքաղաքում, այդ թվում՝ նոր այգիների, հյուրանոցների և զբոսաշրջային նախագծերի միջոցով։

Իրանն արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները. CNN

Իրանը պատրաստ է Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ երկրների ուղղությամբ մեծ թվով հեռահար հրթիռներ արձակել, քանի որ արագորեն վերականգնում է իր ստորգետնյա զինանոցները, հայտնում է CNN լրատվականը։ Ըստ պարբերականի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների՝ Թեհրանին հաջողվել է պարզունակ տեխնիկայի, օրինակ՝ բուլդոզերների ու ինքնաթափերի միջոցով բացել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռմբակոծված ստորգետնյա թունելների 69 մուտքերից 50-ը, ինչպես նաև … Read more