Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ
ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվել է շնորհավորական ուղերձ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որում ասվում է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ։ Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»։