2025թ. բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 8-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ 2025 թվականի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 մլրդ 500 մլն դրամ, ինչը 2024 թվականի ցուցանիշից ավելի է 307 մլրդ դրամով կամ 11 տոկոսով, … Read more

Շնորհակալ եմ ձեզ՝ առյուծի պես պայքարելու համար. Նարեկ Կարապետյան

«Հարգելի հայրենակիցներ, հարյուր հազարավոր քաղաքացիներ, շնորհակալ ենք ձեզ առյուծի պես պայքարելու համար»,-դիմելով իրենց ուժի օգտիբն քվեարկածներին՝ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Նա շնորհակալություն է հայտնում նաև հարյուրավոր իրենց ընկերներին, որոնք հիմա անազատության մեջ։ «Նրանք անօրինական ձերբակալվել են, որպեսզի ՔՊ-ն կարողանա իր գործերն անի ընտրական պրոցեսի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզ, ձեր միջոցով է, … Read more

Հայ ժողովուրդը չենթարկվեց Պուտինի շանտաժին, «Իվանիշվիլի 2012» պլանը տապալվեց

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ հայտարարելով, որ տեղի է ունեցել մի իրադարձություն, որը որոշում է տարածաշրջանի և Ռուսաստանի ճակատագիրը: Ըստ նրա՝ հայ ժողովուրդը չենթարկվեց Վլադիմիր Պուտինի ուղիղ շանտաժին, անտեսեց քարոզչությունն ու լուրերը և վերընտրեց Նիկոլ Փաշինյանին, ինչի շնորհիվ Հայաստանի շարժումը դեպի Արևմուտք դարձավ անդառնալի: Սաակաշվիլին նշել … Read more

Ժամանակն է, որ ԵՄ-ը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։ «Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական, ազատ ընտրությունների անցկացման կապակցությամբ, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի համար։ Սա նաև Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և այնպես ապրելու իրավունքի հաղթանակն է, ինչպես դուք ինքներդ կընտրեք։ Մաղթում ենք ձեզ հաջողություն։ Ուկրաինան պատրաստ … Read more

2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում են ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։ Ըստ նրա, միաժամանակ կարևոր է, որ այս ընթացքում կարողացանք ավարտին հասցնել TRIPP նախագծի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որն արդեն ստորագրված է, և առաջիկայում պետք է սկսենք վավերացման գործընթացը: «Կարևոր է արձանագրել, որ սա, իսկապես, իրավիճակ փոխող ծրագիր … Read more

Շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով։ «Սրտանց շնորհավորում եմ ձեզ, հարգելի Նիկոլ Փաշինյան, օրենսդրական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ՝ մեր ժողովուրդների շահերին ծառայող համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու, խաղաղությանը և Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման գործընթացի թափը ուժեղացնելու … Read more

ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2026թ.-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 38,399 ձայն ավել է ստացել, քան 2021թ. ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ստացած քվեները. 2021թ. – 688,7612026թ. – 727,160Այսինքն 2026թ.-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 38,399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.։ … Read more

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է. «Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, … Read more

ՔՊ-ն կունենա խորհրդարանական մեծամասնություն. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձել է ԱԺ ընտրությունների արդյունքներին։ «2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը և պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ա կարևոր, բայց ոչ … Read more

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ 20։00-ին ընտրատեղամասերը փակվեցին։ Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։