Ռեկորդային ցուցանիշներ ունենք. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու նշել, որ ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: «Գնացե՛ք ընտրության:ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։

Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան

ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Radar Armenia-ի հարցին ի պատասխան բացառել է, որ ընդդիմադիր ուժերը մեծամասնություն ունենան։ «Կոնսոլիդացիան մի բան է, կարող են վարչապետի թեկնածու ունենալ, բայց իրենք պետք է ունենան մեծամասնություն։ Սակայն բացառված է, որ իրենք կարողանան ունենալ մեծամասնություն։ Թող ունենան վարչապետի թեկնածու, բայց այդ թեկնածուն որևէ տեղ չի հասնի»,- … Read more

«Ուժեղ Հայաստան» դաշինքի վստահված անձը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին՝ ժամը 08։15-ին, Հ.Խ.-ն մոտենալով 12/20 ընտրատեղամաս և ստանալով քվեաթերթիկները, մտել է քվեախցիկ, որից հետո հանձնաժողովի անդամին չի ներկայացրել քվեարկության կտրոնը և հայտարարել է, որ այն մոռացել է ընտրախցիկում և որոնելուց չի գտել: Այնուհետև, հանձնաժողովի որոշմամբ նախագահը մտել է խցիկ և ստուգել կտրոնի … Read more

ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա չկա. ԱԽ քարտուղար

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ԵՄ-ի, թե ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեմա այս պահին իշխանությունների օրակարգում չկա։ «Որովհետև, գիտեք, մեր հայտարարությունն այն է եղել, որ քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հետ հարաբերությունները, շարունակելու ենք այս օրակարգը։ Մենք այսօր էլ … Read more

Քվեաթերթիկի վրա չի կարելի կատարել որևէ նշում

Ի գիտություն ընտրողների. Ինչպե՞ս քվեարկել ապրիլի 7-ին, որպեսզի քվեաթերթիկը անվավեր չհամարվի։Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ քվեարկության գործընթացն առավելագույնս պարզեցված է, սակայն կան կանոններ, որոնց չտիրապետելը կարող է հանգեցնել քվեաթերթիկի անվավերությանը։ Քվեաթերթիկի վրա չի կարելի կատարել որևէ նշում։ Չի կարելի դնել պլյուս, գալոչկա կամ որևէ այլ սիմվոլ։ Չի … Read more

ՀՀ գյուղապրանքները ազատ մաքսային ռեժիմով կարտահանվեն ԵՄ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել է, որ Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ իրենք այժմ հրատապ 50 միլիոն եվրոյի աջակցություն են ցուցաբերել՝ սուբսիդավորելու գյուղատնտեսական և այլ ապրանքներ։ «Եվ երկրորդը՝ ամենակարևոր լուրը, որ տիկին նախագահը փոխանցեց, այն էր, որ ՀՀ-ի գյուղապրանքները, առանց մաքսի, այսինքն՝ ազատ մաքսային ռեժիմով, կարող … Read more

Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ-ում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ժամը 8։00-ին ՀՀ-ում բացվել են բոլոր 2005 ընտրատեղամասերը։ Ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն։ Նշենք, որ ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.485.851 մարդ։

Չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ-պետության կարգավիճակից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քվեարկությունն իրականացնելուց հետո ճեպազրույցում ասել է, որ չեն կարող Հայաստանը զրկել ԵԱՏՄ անդամ պետության կարգավիճակից։ «Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ՀՀ-ն, հետևաբար, ունի նաև վետոյի իրավունք, և բոլոր երկրները, ինչպես նաև Հայաստանը»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է հանրաքվեին, այն տեղի կունենա այն ժամանակ, երբ … Read more

Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ՀԿԿ-ն դիմել է դատախազություն

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դ. Ղ.-ին (ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյան) անձեռնմխելիությունից զրկելու նպատակով ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, ինչպես նաև նույն կուսակցության … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն Արտաշատի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամ ընտրակաշառք է տվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ իրականացված խուզարկությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից ընտրակաշառք տալու և ստանալու բազմաթիվ դեպքեր, որոնց առթիվ նախաձեռնվել … Read more