Հինգ ԱԹՍ է թռել Մոլդովայի օդային տարածք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ

Քաղաքականություն

27.08.2026 | 13:35

Օգոստոսի լույս 27-ի գիշերը Մոլդովայի ազգային օդային տարածքում արձանագրվել է հինգ անօդաչու թռչող սարքի չարտոնված թռիչք։ Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված օդային հարձակումներից հետո։

Ուկրաինայի կողմից Մոլդովայի սահմանը հատած առաջին անօդաչու թռչող սարքը նկատվել է Բելյաևկա գյուղի մոտ՝ Շտեֆան Վոդայի, Պալանկայի  ուղղությամբ, տեղական ժամանակով 3:56-ին: Անօդաչու թռչող սարքն անմիջապես լքել է Մոլդովայի տարածքն Ուկրաինայի ուղղությամբ։

Երկրորդ անօդաչու թռչող սարքը թռել է Ուկրաինայի Ստարոկազաչե գյուղից: Մոլդովայում այն ​​անցել է Կապլանի գյուղի վրայով տեղական ժամանակով 3:59-ին և անհետացել դիտարկման համակարգերից ժամը 4:10-ին՝ Կարագասանի գյուղի մոտ:

Երրորդ անօդաչու թռչող սարքը ժամը 04:09-ին Ուկրաինայից հատել է Մոլդովայի պետական սահմանը՝ Պալանկա-Կրոկմազ-Օլանեշտ-Պուրկարի-Ռասկաեցի բնակավայրերի ուղղությամբ։ Ավելի ուշ՝ ժամը 04:24-ին, այն անհետացել է ռադարներից Մոլդովայի մերձդնեստրյան շրջանում գտնվող Պերվոմայսկ քաղաքի մոտ։ Մեկ այլ անօդաչու պետական սահմանը հատել է ժամը 04:16-ին՝ Պալանկա գյուղի ուղղությամբ, այնուհետև նույն ուղղությամբ վերադարձել Ուկրաինա։

Միաժամանակ, տեղական ժամանակով 05:50-ին Մոլդովայի Սաիցի անցակետի և Ուկրաինայի Լեսնոյե անցակետի մոտ՝ Մոլդովայի Կաուշանի շրջանի և Ուկրաինայի սահմանին, անօդաչու թռչող սարքը հատել է երկու երկրների տարածքները, և ժամը 06:02-ին  շարժվել Լեսնոյեի ուղղությամբ՝ լքելով Մոլդովայի ազգային օդային տարածքը։

Մոլդովայի օդային տարածքի չարտոնված խախտումները տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ իրականացված օդային հարձակումներից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment