Սանկտ Պետերբուրգում մեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է մահացել

Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով զինվորական է մահացել։

Չինական Geely քրոսովեր է պայթել քաղաքի Ռոստովսկայա փողոցում շարժիչը միացնելուց անմիջապես հետո։

Հարվածի ալիքի հետևանքով կոտրվել է մեքենայի հետևի ապակին, պոկվել է կապոտը և հետևի բամպերը, իսկ բեկորները ցրվել են տասնյակ մետրերի վրա։

«Ֆոնտանկայի» տվյալներով՝ մեքենայում զինվորականը և նրա կինն են եղել։ Տղամարդը մահացել է, իսկ կինը վերակենդանացման բաժանմունքում է։

Leave a comment