Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին

Ծնունդդ շնորհավոր մեծ առաջնորդ և թանկագին ընկեր, Դոնալդ Թրամփ: Ձեր ուժեղ առաջնորդությունը և համարձակ տեսլականը շարունակում են Ամերիկան ​​կրկին մեծ դարձնել։ Այդ մասին X-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բարձր ենք գնահատում Ձեր դերը օգոստոսի 8-ի պատմական Խաղաղության գագաթնաժողովում։ Ակնկալում ենք հնարավորինս շատ պատմական գործարքներ կնքել Ձեր վարչակազմի հետ։ Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ … Read more

Բավականին կառուցողական քննարկումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ուժերի միջև. Սաղաթելյան

«Մենք այսօր 18։00 ներկա ենք լինելու ԿԸՀ-ի առաջև Բարձրացնելու բողոքի ձայնը և ԿԸՀ-ից պահանյջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով, ԿԸՀ-ն ունի երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել գործող հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և ընդդիմադիր ուժերի ներկայացրած … Read more

Մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների կիզակետը TRIPP-ն է

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների կիզակետը, առանցքը և հենակետը TRIPP-ն է։ TRIPP-ը միջինասիական հանրապետությունները Կասպից ծովով, Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով կապում է Եվրոպային։ Այս լոգիստիկ, էներգետիկ, կոմունիկացիոն և թվային ուղու ջատագովն ու ֆինանսական ներհոսքն ապահովողը ԱՄՆ-ն է։ TRIPP բազմաշերտ ծրագրից շահում են ներգրավված բոլոր երկրները։ Իմ համոզմամբ՝ … Read more

Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում հատուկ ռազմական օպերացիայի բոլոր ուղղություններով, և Ուկրաինայի զինված ուժերի ոչ մի հարված ՌԴ տարածքին չի օգնի հակառակորդին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ: Պուտինի հայտարարություններից կարևորը՝ մի քանի տողով Հակառակորդը չի կարողանում զսպել ռուսական զորքերի ճնշումը … Read more

Այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ, նաև կա պայքարի նոր, բավականին հետաքրքիր հնարավորություն. Քոչարյան

«Ես մեծ փորձ ունեմ քաղաքականության մեջ, այդպիսի բան երբեք չի եղել, և միայն այս բլոկը արդեն բավարար է համարելու, որ միջամտությունը եղել է այն աստիճանի, որը կարող էր ունենալ ազդեցություն վերջնական արդյունքների վրա»,- մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ խոսելով ընտրություններում արձանագրված խախտումների, մասնավորապես, արտաքին … Read more

ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Ախթալա համայնքում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այդ մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել … Read more

Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ Ինչպես նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, միայն այս տեղամասի հետ կապված էր ինքը դիմում ներկայացրել: 12/13 ընտրեղամասում քվեարկության արդյունքներն այսպես են եղելՈւժեղ Հայաստան-71Բարգավաճ Հայաստան-9Քաղաքացիական պայմանագիր-602Հայաստան դաշինք-67 Նա հիշեցնում է, որ Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ … Read more

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում․ ցնցումները զգացվել են ՀՀ-ում

Հունիսի 12-ինտեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի … Read more

Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից. Արմեն Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ընդդիմություն – ժողովուրդ ջան, մինչև ժամը 8-ը եթե տեղամասում եք կարող եք քվեարկել, ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից: Ընդդիմություն – զինվորները 8-ից հետո են քվեարկել, սա խախտում է: ԿԸՀ – չեղարկվում է այդ տեղամասի քվեարկության արդյունքները Ընդդիմություն – հատուկ են չեղարկում, … Read more

ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. Սարգսյան

Ես ուզում եմ փաստել, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: «Մեր Ընտրական օրենսգիրքը տալիս է բոլոր քաղաքական ուժերին բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու այդ ամբողջ գործընթացին և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված, ընդ որում, ընտրատեղամասերում ունենալով վստահված անձինք, ընտրատեղամասում կան նաև … Read more