Մոդուլային ատոմակայանի արտադրող էլեկտրաէներգիայի սակագինը կլինի թանկ՝ 60-80 դրամ. Ղազինյան > Լուրեր Հայաստանից

«Տեղի է ունենում խաբեություն»,- ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը՝ խոսելով ամերիկյան խոստացած մոդուլային ատոմայանի մասին։ Նա նշեց, որ ԱՄՆ-ում 2023 թվականին տրվել է մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու և կառուցելու առաջին լիցենզիան, սակայն նույն թվականին կանգնեցվել է շինարարությունը, պարզվել է, որ իրական նախագծից շատ … Read more

Առաջիկա ընտրությունները կեղծվում են դեռևս չսկսված. Աշոտյան > Լուրեր Հայաստանից

«Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքն այնքան անթաքույց է, այնքան բացահայտ են ԵՄ-ն և ԱՄՆ խառնվում Հայաստանի ներքին գործերին, գալիք ընտրություններին, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակներից, օրինակ, BBC-ին է անդրադարձել ու արձանագրել այս իրողությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա, միջազգային փորձագետ Կուչերը BBC-ին տված հարցազրույցում բաց տեքստով խոսում է … Read more

Չարչյանի և Նալբանդյանի աշխատասենյակներում խուզարկությունների որոշումները բողոքարկվել են․ փաստաբան > Լուրեր Հայաստանից

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Օրեր առաջ Դատարանի ոչ որավաչափ որոշումներով «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ բուժական գծով տնօրենի տեղակալ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակներում կատարվել են խուզարկություններ։ Հիշատակված որոշումները վերաքննության կարգով բողոքարկվել են։Դատարանը որոշումներ կայացնելիս հաշվի չի ի թիվս այլնի հետեւյալ կարեւոր երկու հանգամանքներ. ֆորմալ – իրավաբանական իմաստով Արմեն Չարչյանը թեև … Read more

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար > Լուրեր Հայաստանից

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատռնից հայտնում են, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել > Լուրեր Հայաստանից

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ. «Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։ Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և … Read more

Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ․ Թանդիլյան > Լուրեր Հայաստանից

«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը գրել է. «Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման։ Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։ Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։ Սկիզբ՝ նոր համառության, … Read more

Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման > Լուրեր Հայաստանից

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվի ռազմական դատարանում շարունակվող շինծու գործով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական զլմ-ները։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Բաքվի դատարանը հրապարակել էր նաև ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դատավճիռները։ Վարդանյանի գործը քննվում էր մյուսներից առանձին։

Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ > Լուրեր Հայաստանից

Իրանը ցանկանում է մեզ հետ գործարք կնքել, չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գործարքի չեղարկման հետևանքներ ունենալ։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ «Այսպիսով, ես անուղղակիորեն կմասնակցեմ այդ բանակցություններին, և դրանք շատ կարևոր կլինեն։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Իրանը սովորաբար շատ դժվար բանակցող է։ Նրանք կամ լավ բանակցողներ են, կամ վատ բանակցողներ։ Ես կասեի, որ … Read more

Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին. Դանիել Իոաննիսյան > Լուրեր Հայաստանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել` հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։Դե իհարկե` Երևանում։Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի … Read more

Մեղրիից հասել եմ Երևան. միակ քանդված ճանապարհները Երևանում էին. Դանիել Իոաննիսյան > Լուրեր Հայաստանից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեղրիից եկել` հասել եմ Երևան։ Մի 400 կմ։ Գիտե՞ք՝ որտեղ էին ամենաքանդված ճանապարհները։Չէ, ավելի ճիշտ պետք է ասել. գիտե՞ք՝ որտեղ էին միակ քանդված ճանապարհները։Դե իհարկե` Երևանում։Եվ ինձ բոլորովին մեկ է, թե ինչու է այդպես։ Մարզերի ճանապարհներն ավելի վատ եղանակ էլ են տեսել, աղ ու ավազով ավելի … Read more