ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան > Լուրեր Հայաստանից

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և վերահաստատելով երկկողմ համագործակցությունը հիմնական ռազմավարական առաջնահերթությունների շուրջ առաջ մղելու ամուր և փոխադարձ հանձնառությունը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի է ունեցել Եվրոպական … Read more

Վահրամ Աթանեսյան. «Մենք ադրբեջանցիների աչքում լինելու ենք անարժանապատիվ խալխ» > Լուրեր Հայաստանից

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Քանի դեռ Հայաստանում եւ Սփյուռքում կգտնվի, գտնվում է մեկ «նվիրյալ արցախամեռ», որ ԼՂՀ նախագահին անվանում է «Արո» կամ «Բակո», կամ «Արկադի», ադրբեջանական պատանդառության մեջ գտնվողներից մեկին հերոսացնում է, մյուսների մասին զազրելի հրապարակումներ անում, ափսոսում է, որ Սամվել Բաբայանը չի առեւանգվել, գերիներից … Read more

Պապոյանը հայտարարություն ունի՝ օնլայն աշխատող տաքսու վարորդների վերաբերյալ > Լուրեր Հայաստանից

Կենտրոնական բանկի, Բանկերի միության և Յանդեքս ընկերության հետ նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման մասով։ Այլ տաքսի պլատֆորմները ևս կարող են միանալ քննարկմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել … Read more

Կրակոցներից տուժածների վիճակը բավական ծանր է. նախարար > Լուրեր Հայաստանից

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է երեկ Աջափնյակում տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով տուժածների առողջական վիճակին։ «Բավականին ծանր է բուժառուների վիճակը: Իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները: Գտնվում են բժշկական խիստ հոսկողության ներքո»,- հայտնել է նախարարը։

ԵՄ-ՀՀ հարաբերությունները շարունակում են խորանալ > Լուրեր Հայաստանից

ՀՀ-ում Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել. «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ՝ հարաբերությունները շարունակում են խորանալ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի՝ մարտի 19-20-ը նախատեսված այցին և ԵՄ–ՀՀ առաջին գագաթնաժողովին ընդառաջ երեկ Երևանում տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը, որը ծառայեց ԵՄ–ՀՀ … Read more

Թոշակառուներին խնդրում ենք մինչև մարտի 5-ը ձեռք բերել քարտերը, այլապես դրանք կառաքվեն տուն. Թորոսյան > Լուրեր Հայաստանից

Կառավարության այսօրվա նիստում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Նախարարի խոսքով՝ մինչև մարտի 5-ը կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է ինքնուրույն ընտրեն վճարող կազմակերպությունը՝ բանկը, և ստանան բանկային քարտ, որի վրա հետագայում կփոխանցվեն իրենց կենսաթոշակներն ու նպաստները։ «Մենք խնդրում ենք մինչև մարտի 5-ը կատարել ընտրությունը։ Եթե այդ … Read more

Թեհրանը գրավոր առաջարկ կներկայացնի Վաշինգտոնին. Reuters > Լուրեր Հայաստանից

Իրանը, սպասվում է, առաջիկայում գրավոր առաջարկ կներկայացնի ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու վերաբերյալ։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ անդրադառնալով Ժնևում տեղի ունեցած բանակցություններին։ Երեքշաբթի Ժնևում անցկացվել են անուղղակի բանակցություններ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև։ Քննարկումները նպատակ ունեին կանխել երկու երկրների միջև խորացող ճգնաժամը։

Հայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետ > Լուրեր Հայաստանից

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ որոշումը։ Ըստ որոշման՝ համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի հաստատել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը, ինչպես նաև հիմքեր ստեղծել պաշտպանական երկու գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման համար։ Համաձայնագիրը նախատեսում … Read more

Ամենից շատ մենք հիշում ենք ձեր տիտանական ջանքերը, որ Հայաստանը լինի ու մնա շրջափակված. Խաչատրյան > Լուրեր Հայաստանից

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է. Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Երևանում մոռանում են Ռուսաստանի հսկայական ներդրումները երկաթուղում ու ստեղծված հսկայական աշխատատեղերը։ Չէ՛, մենք չենք մոռանում։ Ուղղակի չենք տեսել, ցույց տվեք, քանի՞ կայարան եք վերագործարկել, քանի՞ աշխատատեղ եք ստեղծել, եթե չեք փակել: Չենք մոռանում, որ ռուսական երկաթուղին 40 կմ/ժամ … Read more

Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին» > Լուրեր Հայաստանից

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ շարունակ անօրինական հողօգտագործման փաստի առնչությամբ։ Խոսքն ընդհանուր 24,908 քմ տարածքի մասին է, որտեղ գազալցակայաններ են շահագործվել։  Դատախազությունը միջնորդել է Երեւան համայնքին՝ դադարեցնել այդ տարածքների եւ դրանց վրա առկա գույքի ապօրինի օգտագործումը, բայց քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է հողամասերից մեկը՝  Շիրակի 1/18 … Read more