Հայաստանը կխորացնի ռազմատեխնիկական համագործակցությունը Լեհաստանի հետ > Լուրեր Հայաստանից

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Հայաստանի պաշտպանության նախարարության և Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման նպատակահարմարության վերաբերյալ որոշումը։

Ըստ որոշման՝ համաձայնագրի ստորագրումը նպատակ ունի հաստատել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը, ինչպես նաև հիմքեր ստեղծել պաշտպանական երկու գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնման համար։ Համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխշահավետության սկզբունքների հիման վրա։

Leave a comment