Կատարում տարանցիկ գտնվում է ՀՀ 41 քաղաքացի

Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ։ Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։ Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է … Read more

Սաակաշվիլի. «Փաշինյանը առաջնորդի տեսք ուներ»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրել է. Շատ կարևոր էր Թբիլիսիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների տոնը։ Նա ընդգծեց Վրաստանի և Հայաստանի համատեղ շարժման կարևորությունը դեպի ԵՄ, և ընդգծեց «անկախ արտաքին քաղաքականության» անհրաժեշտությունը։ Այս ամենը չի համապատասխանում Վրաստանի ներկայիս ուղղությանը։ Փաշինյանը իսկական առաջնորդի տեսք ուներ, իսկ նրա գործընկերը՝ բացարձակ ոչնչի (ինչպես որ կա)։

Մարտի 1-ի գործով Վալերիյ Օսիպյանին ու Ռոբերտ Մելքոնյանին առնչվող մասն ուղարկվել է դատարան

Դատախազը 2026 թվականի մարտի 6-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ 2008 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերիյ Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի … Read more

Ջրաշենի տիրապետմանն է վերադարձվել մանկապարտեզի շենքը և հողատարածք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «#հատիկառհատիկ Արարատի մարզի Ջրաշեն համայնքի տիրապետմանն է վերադարձվել Բաղրամյան փողոցի 14-րդ հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և 0.26466 հա մակերեսով հողատարածքը: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 17 միլիոն 865 հազար դրամ»։

Հավաքական ընդդիմությունն շատ ավելի շատ քվեներ ունի.Գառնիկ Դանիելյան

«Հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը նաև վախի մթնոլորտը, որը ի ցուց դրվել վերջին շրջանում իշխող կուսակցության հանդիպումների ժամանակ, երբ մարդը սովորական հարց է տալիս և նման վերաբերմունքի է արժանանում, բնականաբար մարդկանց մոտ այդ վախի զգացումը կա»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցումնեերով ՔՊ-ի առաջատարությունները։ Նա նկատեց, որ … Read more

Թրամփը չի դիտարկում Իրան զորքեր մտցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի դեմ ցամաքային գործողության հնարավորությունը և հասկացրել, որ Վաշինգտոնը նման սցենարը չի դիտարկում որպես առաջնահերթություն։ NBC News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներխուժումը տարածք անարդյունավետ կլինի։ Թրամփի խոսքով՝ ամերիկա-իսրայելական ցամաքային գործողության հնարավորության մասին խոսակցությունները գործնականում իմաստ չունեն։ Նա ուղիղ հայտարարել է, որ դա ժամանակի անիմաստ վատնում է՝ … Read more

Խորքային իմաստով այդ քարոզչությունը հայ-իրանական բարեկամության դեմ է. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Երևի ժամանակն է, որ Հայաստանն էլ «ինոագենտների» մասին օրենք ընդունի: Բաքվի իշխանական մամուլը տարփողում է, թե Իլհամի «երկաթե բռունցքի ահից Իրանը Ադրբեջանի հետ սահմանից զորքերը կամ խոր թիկունք է ուղարկել, կամ իջեցրել բունկերներ», մի քանի հայ «խայռենասեռ»-ներ էլ ֆեյսբուքում գրում են, … Read more

Մարտի 4-5-ը ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել 197 անձ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «Մարտի 4-5-ը «FlyDubai» ավիաընկերության կողմից իրականացված երկու թռիչքներով ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ: Այսօր իրականացվող թռիչքով (օդում է) նախատեսվում է ՀՀ քաղաքացու անձնագրով ճամփորդող ևս 45 անձի վերադարձ»։

Վաշինգտոնի նպատակը` Իրանում քաղաքական համակարգի «մաքրումն» է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է Իրանում ամբողջական փոփոխություն երկրի ղեկավարության մակարդակով։ Այդ մասին նա խոսել է NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում քննարկվում են մի քանի հնարավոր թեկնածություններ, որոնք կարող են ապագայում ղեկավարել Իրանը։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է տեսնել այնպիսի առաջնորդ, որը, իր գնահատմամբ, կկարողանա … Read more

Ադրբեջանում համար 1 է հայտարարվել. զորքերը բերվում են մարտական պատրաստության վիճակի

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է համար 1 զորահավաք հայտարարվելու դեպքում գործողությունների կարգը: Այս մասին գրում է Minval-ը։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, զորահավաք հայտարարելիս զինված ուժերը բերվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակի: Միաժամանակ սկսվում է պահեստազորում գտնվող զինծառայողների զորակոչը։ Զորահավաքային միջոցառումների շրջանակներում զորամասերը դուրս են բերվում մարտական դիրքեր կամ նախապես որոշված տեղակայման վայրեր: ՊՆ-ում ընդգծել են, … Read more